ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը գրել է․

«Հովվական-ճանաչողական այցը՝ հեղափոխություն

ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել Տիգրանաշեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորին՝ այցելել հավատացյալի տուն, կամ Տիգրանաշենի բնակչից լսել նրա տեսակետը սեփական բնակավայրի և նրա ճակատագրի վերաբերյալ։

Այս հարցին պետք է տրվի ոչ թե քաղաքական, այլ իրավական պատասխան։ Եթե նման արգելք սահմանող որևէ օրենք չկա, ապա ինչո՞ւ է մեր օրինական այցը ներկայացվում որպես քաղաքական գործողություն կամ առավել ևս՝ «նոր հեղափոխություն» կազմակերպելու փորձ։

Ավելին՝ այստեղ գործ ունենք ոչ միայն իրականության խեղաթյուրման, այլև քաղաքացու հիմնարար իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ։ ՀՀ քաղաքացին ունի ազատ տեղաշարժվելու, բնակավայր այցելելու, իր հայրենակիցների հետ հանդիպելու և նրանց կարծիքը լսելու իրավունք։ Այդ իրավունքը չի կարող վերածվել կասկածելի կամ արգելված գործողության միայն այն պատճառով, որ այցը տեղի է ունեցել Տիգրանաշենում։

Մեր այցը Տիգրանաշեն եղել է ամբողջությամբ սեփական նախաձեռնությամբ և բացառապես հովվական նպատակով։ Խոսքը մեկ տուն, այն էլ՝ հոգևորականի հարազատի ընտանիք այցելելու մասին է։ Ո՛չ քաղաքական հավաք է եղել, ո՛չ կազմակերպչական գործողություն, ո՛չ էլ որևէ «հեղափոխության» նախապատրաստում։

Տիգրանաշենի կենտրոնական փողոցում կայանված մեքենայի վարորդը և համայնքի վարչական ղեկավարը կա՛մ պատշաճ կերպով չեն փոխանցել այցի իրական հանգամանքները, կա՛մ պարզապես արձանագրել են հոգևորականների այցի փաստը։ Իսկ այդ թերի տեղեկության հիման վրա Տիգրանաշենը «Քյարքի» անվանող անձը կառուցել է իր մտացածին քաղաքական վարկածը՝ այն վերածելով հերթական զրպարտության՝ Վեհափառ Հայրապետի և Հայ Եկեղեցու հասցեին։
Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման մոլորեցնող մեկնաբանություն է հնչեցնում պետական պաշտոն զբաղեցնող անձը, որի առաջնային պարտականություններից է ոչ թե քաղաքացիների օրինական գործողությունները կասկածի տակ դնելը, այլ նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ Պետական պաշտոնը չի տալիս որևէ մեկին իրավունք՝ սեփական ենթադրությունը ներկայացնելու որպես փաստ, իսկ քաղաքացու օրինական տեղաշարժը՝ որպես քաղաքական դավադրություն։

Եթե պետական պաշտոնյան հայտարարում է, թե Տիգրանաշեն այցելելը, քաղաքացիների հետ հանդիպելը կամ նրանց կարծիքը լսելը «հեղափոխության» նախապատրաստում է, ապա թող հստակ նշի՝ ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է արգելում այդ գործողությունները։

Իսկ եթե նման օրենք չկա, ապա պետք է նաև պարզ հարց տրվի՝ ի՞նչ իրավունքով է պետական պաշտոնյան օրինական գործողությունը ներկայացնում որպես հանցավոր կամ հակապետական մտադրություն և դրանով զրպարտում քաղաքացիների ու Հայ Եկեղեցու ներկայացուցիչների։

Ինչ վերաբերում է Տիգրանաշենի հանձնման կապակցությամբ «հեղափոխություն կազմակերպելու» անհեթեթ թեզին, ապա դրա համար պետք է գնալ ոչ թե Տիգրանաշեն, այլ նախ՝ Զանգակատնից մինչև Մեղրի և Ագարակ։ (Սա հուշում)

Այս ամենի մեջ իրական հարցը ոչ թե այն է, թե ինչո՞ւ ենք մենք գնացել Տիգրանաշեն, այլ՝ ինչո՞ւ է ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժը, հոգևորականի հովվական այցելությունը և իր հայրենի բնակավայրի ճակատագրով մտահոգ քաղաքացու հետ զրույցը ներկայացվում որպես կասկածելի կամ հեղափոխական գործողություն»։

դիտվել է 288 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը պատրաստում է ՌԴ-ի և Ուկրաինայի գերիների խոշոր փոխանակումը ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ «Արսենալը» պատրաստվում է գործարք առաջարկել «Ռեալին» Պարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել Անձինք, որոնց Մասիս Մելքոնյանն իր մուրճով բանտ է ուղարկել Քարոզչական մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը դառնում է մերկ․ Բադալյան ԲԴԽ-ում ընթանում է 2 դատավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան․pastinfo.am «Ազատություն Մասիս Մելքոնյանին»․ «քաղբանտարկյալ» Մասիս Մելքոնյանին աջակցությունը՝ նոր թրենդ փաստաբանական համայնքում Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների կրկնակի չեմպիոն Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ Ինչու է դատավոր Արամ Գրիգորյանը հրաժարվել քննել Արսեն Գևորգյանի գործը, և ում է մակագրվել այն Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի. հայտնի են օրերը ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Մարտիրոսյանի հետ ծանր խաղերից հետո Կարլսենը ժպտաց․ մրցաշարի կազմակերպիչների ուշագրավ ակնարկը Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ԲԴԽ-ն ստացել է դատավորների անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ Pastinfo Դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին «Սրբուհի Գալյա՛ն, դու քո համար էդ բանտը կառուցի, թե չէ». Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանը շատ արագ ուզում է հասնել Մոսկվա․ ՔՊ-ի ներսում արդեն իրար «փոր են թափում»»․ Շահինյան (video) Հարություն Մկրտչյան, ինչ պետք է հայրդ աներ, ես արեցի․ Բորիս Մուրազին՝ Հ1-ում ծեծկռտուքի մասին (video) Աննա Վարդապետյան, դու հանկարծ չհուզվես․․․ դու դեռ Փաշինյանով պիտի զբաղես․ Վահե Մովսիսյան (video) Վաղվանից տեղումները կվերադառնան Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am