Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ

Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է, ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումով, թիրախավորել ազգային արժեքները, խորացնել ներազգային պառակտումը և սաստկացնել իր ապազգային քաղաքականությունը, որն առարկայորեն ծառայում է թշնամական երկրների ծրագրերին։

2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագրից մինչև խորհրդարանին ներկայացված իր 2026-2031 թվականների կառավարական ծրագիրը, ինչպես նաև տարբեր ներկայացուցիչների հայտարարություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ իշխանությունը (այս պարագայում՝ ինքն իրեն) նույնականացնում է Հայաստանի Հանրապետության հետ։ Դա արվում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին անում էին բոլշևիկները։ Անտեսելով այն փաստը, որ խնդրահարույց վերջին ընտրություններին քվեարկությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների կեսից ավելին իր դեմ է քվեարկել, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը համառորեն շարունակում է հայտարարել, որ «եթե մեզ հետ չեք, ուրեմն Հայաստանի Հանրապետության դեմ եք», և ընթանում է այդ տրամաբանությամբ։

Ընտրություններից անմիջապես հետո, շատ արագ, ՔՊ-ն սահմանափակեց ՀՀ քվեարկողների իրավունքները։

Ապա նույն բոլշևիկյան ոճով կրկնեցին, որ Սփյուռքում կան «հակապետական» և «պետականամետ» շրջանակներ։

Կառավարությունն իր 2026-2031 թվականների ծրագրում ներառել է ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը դժվարացնելու և «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացման» նպատակները։

«Իրական Հայաստան»-ի «գաղափարախոսության» հիման վրա և սխալ գնահատականներով՝ կառավարությունը նաև իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը։

Վերջին շաբաթներին ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից ընդհանրապես Սփյուռքը և հատկապես Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգը թիրախավորելն ակամա խոստովանություն է, որ այդ համակարգը գործում է արդյունավետ, և նրա օրակարգն արժանանում է միջազգային հանրության ուշադրությանը։ Այս արդյունավետությունից դժգոհ են եղել և շարունակում են դժգոհել նախ և առաջ Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր սպառնալիք հանդիսացող Թուրքիան ու Ադրբեջանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ երևույթին, որոշել է այս պարագայում ևս ձայնակցել այդ երկուսին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը, նորբոլշևիկյան ոճով, մեկ կողմից պնդում է, թե ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը պաշտպանելու առաքելություն ունի, միևնույն ժամանակ պահանջում է, որ ամբողջ աշխարհասփյուռ ազգը հետևի իր քաղաքական ուղեգծին։

Խեղաթյուրումները դադարեցնելու հավելյալ ջանքերով՝ արձանագրենք Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգի առաջնահերթությունները.

Ա) Արցախի և արցախցիների բոլոր իրավունքների պաշտպանություն՝ իր բոլոր դրսևորումներով՝ Ադրբեջանի հանցագործությունների պատժից մինչև վերադարձի իրավունք և ինքնորոշում։

Բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանն աջակցություն։

Գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հատուցումներ։

Դ) Երիտասարդների պատրաստում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և Հայ Դատի պայքարին։

Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգն իր վերոնշյալ նպատակների իրագործման համար կարող է պարբերաբար փոխել շեշտադրումները, մարտավարությունը պատշաճեցնել պահի պայմաններին, բայց միշտ նույն վճռականությամբ ու հետևողականությամբ շարունակելու է պայքարը։

Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 օգոստոսի 2026

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Ռումինիան պատրաստ է վճարել Հրաժարական է տվել «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am