Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է ուղիղ 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին շուրջ 542 միլիոն էր կազմում, 24-ին՝ արդեն 603 մլն, այս տարի՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն` անշեղորեն աճում է:

 Ենթադրվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց (վարչապետ, նախագահ եւ այլք) հատկացված պետական առանձնատների եւ տարածքների պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար։ Բայց պարզվում է՝ հոգում են բոլոր ծախսերը` սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային այլ կարիքներից: Օրինակ, մենք պատահաբար տեղեկացանք, որ այս հիմնարկը հոգում է անգամ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: «Գնում են՝ մանիկյուր-պեդիկյուր են անում, հետո «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում ենք սալոնին»,- հայտնեց մեր աղբյուրը:

 Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, քանի որ ՊՈԱԿ-ի հեռախոսահամարները հասանելի չեն հանրությանը: Պարզաբանումներ ստանալու հույսով կապվեցինք վարչապետի նորանշանակ խոսնակ Մելանյա Հարությունյանի հետ, որը գրավոր հարցում ուզեց, ուղարկեցինք եւ արդեն մոտ 15 օր է՝ սպասում ենք պատասխանին: Խորհրդավոր լռությունից կարող ենք ենթադրել` չեն ցանկացել հաստատել, բայց նաեւ չեն կարողացել հերքել, ուստի նախընտրել են ոչինչ չասելը: Այնպես որ, հանրային միջոցների թալանից առավոտից երեկո խոսող վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները, պարզվում է, անգամ իրենց ամենատարրական կարիքները պետբյուջեի հաշվին են լուծում: Հարց է ծագում` ուրեմն ինչո՞ւ է պետությունը միլիոնների հասնող աշխատավարձ վճարում նրան:

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Նուբարաշենում ՀՀ քաղաքացիները կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել Բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքել Ռոմանոս Պետրոսյանի «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ․ Դավիթ Ղազինյան Հայաստանը օկուպացրած իշխանությունների օրոք այսօր էլ կալանավայրում քաղբանտարկյալ մահացավ. Հակոբյան Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա «Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին Մոտ ապագայում մենք կբախվենք միջազգային ճնշման․ «Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Եվրոպան վախենում է, որ դուրս կմնա Ուկրաինայի համաձայնագրից, եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության հասնեն․ Ռուբիո Հազարավոր մարդիկ կարտոֆիլի պես իրար շալակ են երթևեկում, իսկ Տիգրան Ավինյանը այ այսպիսի լավ պայմաններ է ապահովում իր սիրելի աշխատողների համար․Սասուն Խաչատրյան Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու COP31 գագաթնաժողովին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից «Ուժեղ Հայաստանը» վաղն ակցիա կիրականացնի ԵՄ գրասենյակի դիմաց`«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում․Լևոն Զարգարյան Էջմիածնում 15-ամյա աղջիկը դպրոցի մոտ դանակով հարվածել է ընկերուհուն. մանրամասներ դեպքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am