Արթուր Օսիկյանի ազատման պատճառներն ու հիմքերը

Այսօր հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ազատվել է աշխատանքից։ Լուրը պաշտոնապես չի հաստատվել, բայց նոր պետի հավանական անուն է նույնիսկ պտտվում։ Խոսքը Օսիկյանի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի մասին է, որը համակարգի հնաբնակներից է։ Լրատվամիջոցները հիշեցնում են նրա համբավի մասին՝ քանդել է բոլոր պետերի տակը՝ պետ դառնալու երազանք ունենալով։ Եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ։ Հենց նրա պաշտոնավարման տարիներին մի շարք ապօրինություններ են գրանցվել, աղմկահարույց գործերով կալանքի տակ գտնվող անձանց ազատ դուրս էին հանել ՔԿՀ-ից, սպառնացել: Դեռևս այդ տարիներին ՔԿՀ-ում կատարված ապօրինությունների փաստով քրեական գործեր էին հարուցվել, պաշտոնյաներ դատվել, բայց Հովհաննիսյանը մնացել էր իր տեղում եւ նոր վերելքներ մագլցել։ Արթուր Օսիկյանը համարվում է Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկներից», նա 2009 թվականին ոստիկանապետի տեղակալ էր նշանակվել, ապա 2014-ից՝ ՔԿՎ պետի տեղակալ։ Ընդ որում, նա էլ Օվիրի աշխատանքները համակարգելիս հայտնվել էր աղմկահարույց պատմության կիզակետում, չարաշահումներ եւ բացահայտումներ եղան, բայց Օսիկյանը ի հեճուկս այդ իրողության նշանակվեց ՔԿ վարչության պետ։ Օսիկյանը կիրթ, ինտելեկտուալ ոստիկանի համարում ուներ, սակայն ՔԿՎ պետ նշանակվելու պահից իսկ պարզ էր, որ սա նրա տեղը չէ։ Մեղմ ու թույլ մարդը չի կարող կալանավայրեր կառավարել։Նրա պաշտոնավարման ժամանակ էլ շարունակվեց ու խորացավ ֆինանսական ստվերային մեծ հոսքերը, բազում այլ խնդիրներ։ Նա համակարգ է տեղափոխվել նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում, նրան հաջորդող նախարարները ըստ տեղեկությունների մշտնջենական պայքարի մեջ են եղել վերջինիս հետ։ Դեռեւս տարեվերջին լուրեր տարածվեցին, որ խիստ լարվել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և Արթուր Օսիկյանի միջև հարաբերությունները: Նախարար դառնալուց հետո պաշտոնանկ արվեցին ՔԿՀ մի քանի ղեկավարներ, բնականաբար բացահայտված սկանդալների արդյունքում: Կադրային այդ փոփոխություններն էլ Օսիկյանի սրտով չէին։ Նրա հետ բարյացակամ հարաբերությունների մեջ չէր նաեւ Արփինե Հովհաննիսյանը։ Ուշագրավ է, որ երկու նախարարներն էլ պաշտոնավարման ընթացքում, վերջին մոտ մեկ տարում, ՔԿՎ չայցելեցին։ Թե ինչու էին նախկին համախոհ նախարարները «ընկել» Օսիկյանի հետեւից, արդեն իսկ տեղեկություններ կան։ Լրատվամիջոցները գրում են, որ նոր պետի ամենահավանական թեկնածու Ռաֆիկ Հովհաննիսյանը Դավիթ Հարությունյանի «մարդն» է, 2005-ին նախարար Հարությունյանի կողմից է նա նշանակվել «Նուբարաշեն»-ի պետ։ Չի բացառվում, որ բոլոր խարդավանքների մեծ գիտակ Դավիթ Հարությունյանին հաջողվել է Սերժ Սարգսյանին «ապացուցել», որ Արթուր Օսիկյանը չի տիրապետում իրավիճակին, թեպետ չի բացառվում նաեւ, որ վարչապետի պաշտոնին հավանկնող Սերժ Սարգսյանը Օսիկյանին հետ է վերադարձնում Ոստիկանություն, որպեսզի հետո նրան վստահի համակարգի ղեկավարումը։ Անի Սահակյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am