Ժողովու՛րդ, ես հիմա մի ցավոտ բան կասեմ․ Ագնեսա Խամոյան (video)
«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ մատուցելու համար այն զիջումները, որոնք ինքը պատրաստվում է իրականացնել։
Ու պետք է ասեմ, որ դրանց մասին ինքը բաց տեքստով խոսում է։ Դուք մեկ ամիս առաջ կարող եք գտնել մի հայտարարություն, կամ նախընտրական շրջանում կարո՞ղ եք գտնել հայտարարություն, երբ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Տիգրանաշենը Քյարքի է իրականում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Տիգրանաշենը անկլավ է։
Նույնը Սահմանադրության փոփոխությանն է վերաբերում։ Ակնհայտ է, որ այս գործընթացների միջոցով փորձում են այսպես՝ դատաիրավական բարեփոխումների սոուսի տակ մատուցել Սահմանադրության հնարավոր փոփոխությունը, բայց իրականում դա ակնհայտորեն Իլհամ Ալիևի պահանջն է, և ինքը պատրաստվում է հերթական պահանջը բավարարել»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
