Իրանի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը BBC-ն, Iran International-ը և Radio Farda-ն ռազմական թիրախներ է անվանել
Իրանի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը մի շարք լրատվամիջոցներ ռազմական թիրախներ է անվանել․
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ BBC-ն, Iran International-ը և Radio Farda-ն, իբր, անմիջական կապ ունեն «Մոսադի», ԿՀՎ-ի և այլ հետախուզական կազմակերպությունների հետ և նրանցից ստանում են հրահանգներ ու աջակցություն։
«Այս լրատվամիջոցներում աշխատող մարդիկ սիոնիզմի և հանցավոր Ամերիկայի զինվորներն են, և նրանց կարելի է ներառել ռազմական թիրախների ցանկում, քանի որ, մեր տեսանկյունից, դրանք լրատվամիջոցներ չեն», — նշել է նա։
