Շառաչուն ապտակների «խրախճանք»

Միացյալ Նահանգները պահանջում է Ալիևի վարչակազմից ազատ արձակել ընդդիմադիր Գոզել Բայրամլիին և բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց հիմնարար իրավունքներն իրացնելիս: «Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հնարավորություններ ստեղծել երկրում խաղաղ քաղաքական գործունեություն ծավալելու համար», - «Թուրան» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան փոխանցել են Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից: Ադրբեջանի դատարանը շաբաթասկզբին՝ հունվարի 23-ին, երեք տարվա ազատազրկման դատապարտեց «Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գոզել Բայրամլիին, ով հայտնի է Իլհամ Ալիևի հասցեին կոշտ քննադատությամբ: Ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր անցած տարվա մայիսին՝ Վրաստան-Ադրբեջան սահմանակետում. ադրբեջանցի սահմանապահները հայտարարել էին, թե նրա ճամպրուկում 12 հազար դոլար է եղել, որն ընդդմիադիր գործիչը չի հայտարարագրել: Բայրամլին, մինչդեռ, պնդում է, թե գումարը իր ուղեբեռում է հայտնվել իրավապահների թեթև ձեռքով, և ինքն իրականում ճաղերի ետևում է նախագահ Ալիևին քննադատելու համար: «Սրանով Ադրբեջանի իշխանությունները վրեժ են լուծում», - հայտարարել էր Բայրամլին դատարանում՝ պնդելով, թե իր ձերբակալությունը վաղուց է ծրագրվել, և որ այդ օպերացիային սահմանապահներից բացի մասնակցել են նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Բայրամլին դատարանում պատմել էր, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տարիներ առաջ էր դեռ իրեն զրույցի հրավիրել և զգուշացրել՝ եթե չդադարեցնի ընդդիմադիր գործունեությունը, կհայտնվի ճաղերի ետևում: Ձերբակալությունից օրեր առաջ էլ կառավարամետ թերթերը հոդվածներ էին հրապարակել Բայրամլիի մասին, պնդելով, թե նա Վրաստանում ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ հանդիպում է միջազգային կազմակերպությունների հետ և նրանցից գումարներ ստանում՝ Ադրբեջանի պետականության հիմքերը խարխլելու համար: Բայրամլիից բացի ճաղերի ետևում է նաև լրագրող Աֆղան Մուխթարլին, ով, հիշեցնենք, անցած տարի դեռևս չպարզված հանգամանքներում առևանգվել էր Թբիլիսիի կենտրոնից, ապա հայտնվել ադրբեջանական բանտում: Շաբաթներ առաջ նա 6 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և, կրկին, առանց հայտարարագրելու 10 հազար դոլար տեղափոխելու համար: Մուխթարլին ու նրա հարազատները, մինչդեռ, պնդում են՝ ընդդիմադիր լրագրողն այդ օրը տնից դուրս գալիս անգամ անձնագիր չի ունեցել իր մոտ: «Տարին դեռ նոր է սկսվել, սակայն Ադրբեջանի դատարաններն արդեն կառավարության երկու ընդդիմախոսի են բանտ ուղարկել», նշել է հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, ընդգծելով՝ ներկայացված մեղադրանքները քաղաքական շարժառիթներ ունեն: «Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն Բայրամլիին ու Մուխթարլիին ՝թույլ տալով, որ նրանք զբաղվեն իրենց օրինական գործունեությամբ», - պնդել է Human Rights Watch-ը՝ կոչ անելով Ադրբեջանի միջազգային գործընկերներին ուշադրության կենտրոնում պահել այս հարցն ու Ադրբեջանում ընդդիմադիրների դեմ շարունակվող հալածանքները: Նախօրեին թեմային է անդրադարձել նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շենախը: «Թույլ տվեք հարցնել՝ ինչի՞ համար է Բայրամլին ազատազրկվել», - Թվիթերում գրել է ավստրիացի պատգամավորը՝ հավելելով․ - «Նրա ձերբակալությունը սխալ էր և օրենքի գերակայության ոտնահարում»: Միջազգային իրավապաշտպան կառույցները, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգներն, այսպիսով, շարունակում են ուժգին ճնշումները Ադրբեջանի ուղղությամբ: Իհարկե, այս ամենին ալիևյան վարչակազմը պատասխանում է սպառնալիքներով, թե՝ Ադրբեջանը կարող է դուրս գալ ԵԽ-ից... Այս կերպ Ալիևյան կլանը փորձում է ցույց տալ, թե այդ երկիրը ոչ մի օգուտ չի ստանում եվրոպական կառույցներին անդամակցելով: Սակայն Ալիևի էժանագին քայլը պարզ է. նա այդ ձևով փորձում է կանխել արևմտյան ճնշումները, որոնք, ակնհայտորեն չեն դադարում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am