ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրել է․
«ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի հաշվում առկա միջոցներին, ուստի եթե հիմնադրամը ձեր նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ, ապա ժամանակին դիմեք դատարան և ստացեք ձեր հասանելիք միջոցները։
Այս պահի դրությամբ ունենք բավարարված և փաստացի կատարված չորս դատական ակտ»:
