Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«Բաքուն դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ այդ թվում Արցախի Հանրապետության բոլոր ժամանակների նախագահներին։
Հայաստանում հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Քաղաքական պատվերը տվել է անձամբ Փաշինյանը․․․
Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը ենթարկվում են աննախադեպ քաղաքական հալածանքների։
Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է։
Այսօր, 21։00–ին լինելու եմ Կոռուպցիոն դատարանում՝ պաշտպանելու երկրի արժանապատվությունը․․․․»:
