ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video)

Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում

«Ереванский Наблюдатель» ալիքը, որը պարբերաբար հրապարակում է նյութեր` հղում անելով Փաշինյանի վարչակազմի աղբյուրներին, հրապարակել է տեղեկություն, ըստ որի ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու որոշումը Փաշինյանը չի կայացրել, այլ նա դա արել է ռուսական կողմի պահանջով։

Հայաստանի իշխանություններն ակտիվորեն առաջ են մղում այն «վարկածը», թե Արսենյանի հնարավոր փոխարինման պատճառը նրա՝ իբր ոչ բավարար կոշտ դիրքորոշումն է և, նույնիսկ, վերջին շրջանում Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ նրա անհամաձայնությունը։

Ըստ հրապարակման, Հայաստանի դեսպանատան աշխատակիցները բացահայտվել են ռուսական լրատվամիջոցներում վճարովի նյութեր տեղադրելու փորձի ժամանակ։ Նշվում է, որ այդ նյութերը նպատակ ունեին վարկաբեկել ՌԴ ԱԴԾ-ին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին և Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի գլխավորությամբ։

Աղբյուրի պնդմամբ՝ երկու հայ դիվանագետների բռնել են «գործողության պահին»՝ կանխիկ գումարով, իսկ նրանց նամակագրությունն ու հեռախոսային խոսակցությունները արձանագրվել են։

Ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև դեսպան Գուրգեն Արսենյանը։ Աղբյուրը պնդում է, որ արձանագրվել են Մոսկվայում նրա բանակցությունները մի անձի հետ, որն իբր առնչություն ունի Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ։ Այդ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսական օբյեկտներին և կառույցներին վերաբերող ռազմաքաղաքական բնույթի գաղտնի տեղեկատվության փոխադարձ փոխանցման վերաբերյալ։

Հրապարակման հեղինակները պնդում են, որ Մոսկվան, չցանկանալով հարցը վերածել հրապարակային սկանդալի, Երևանին առաջարկել է փոխարինել խնդրահարույց դիվանագետներին։

Այս տեղեկությունները, ըստ «Ереванский наблюдатель»-ի, իրենց փոխանցել են Հայաստանի ԱԳՆ-ի աղբյուրները։

դիտվել է 1887 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը «Տարեք ու գնդшկահարեք․ ի՞նչ է հրամայել Նիկոլը» (video) Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրեն ու կտեսնենք․ Արթուր Միքայելյան (video) Կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սրբուհի Գալյա՛ն, դուք մի բան պետք է անեիք․․․ չե՛ք խուսափելու պատասխանատվությունից․ պատգամավոր (video) «Վամպիրները ծարավել են, шրյուն են խմել»․ Խաչիկ Մանուկյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (video) Երբ տեղի կունենա Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը Փարաքարի համայնքապետի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է «Մшհաբեր տրյապկե՛ք, դուք ձեր ճակատին մի բան գրեք, որի համար պատասխան եք տալու»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արարատ» ՖԱ-ն ցավակցել է Վարազդատ Հարոյանին ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա «Արա՛, այ բանան գողացո՛ղ, արի ու տուպոյներիդ ցույց տուր՝ ոնց են թուրքերը լցվել Հայաստան»․ Անդրեասյան (video) Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Կեցցե՛ս, Սրբուհի, և թող արցունքներդ սրբի բոլոր երեխաների տրավմաները, որոնք նրանց պարգևել է ՔՊ-ն Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը Մեզ Շուշիից գիտե՞ք՝ ինչպես էին ամեն օր ահшբեկում ադրբեջանցիները․ արցախցի կնոջ պատմությունը (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Դեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 2–ը կժամանեն ուշացումով «Ապրե՛ս, զինվոր»․ Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն դիտողություն արած զինվորին «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները»․ Գագիկ Ծառուկյան Ռուսաստանը Փաշինյանին շանս է տալիս․ ինչ ասաց Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am