Ադրբեջանական «աղբը»՝ Սերժ Սարգսյանի ճոխ խաղադրույք

«Ղարաբաղը Ձեզ պետք է առանց հայերի, բայց երբեք չի լինելու», - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բարձր ամբիոնից երեկ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի բոցաշունչ հարց-ելույթին: Վերջինս, Սերժ Սարգսյանին անվանելով Ադրբեջանի դեմ սանձազերծված պատերազմի առաջնորդ, խոսել է Ղարաբաղում և հարակից տարածքներում էթնիկ զտումների, հայերի կողմից իրականացված Ցեղասպանության մասին՝ հիշատակելով Խոջալուի դեպքերը: Ի պատասխան Սերժ Սարգսյանը ասաց, թե Ցեղասպանությունը լավ բան չէ և չարժե, որ Ադրբեջանի փորձի ունենալ մի բան, որը չի եղել և որը հայերը երբեք չեն իրականացրել: «Ես նախ ձեզ խնդրում եմ մի քիչ հանդարտ լինել, հանգստանալ և ապա իմ խոսքերը չխեղաթյուրել։ Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակիցն եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին։ Թե ինչո՞ւ ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ Դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը դա պատիվ չէ, դա տանջանք է, և կարծում եմ, որ ինչ-որ մի միտում կա Ադրբեջանում` անպայման ունենալ այն, ինչ-որ ունեն հայերը։ Գիտեք, սա անթույլատրելի մի բան է, ի՞նչի է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, և հատկապես հայերի կողմից չի եղել», - ասաց նախագահը՝ շարունակելով. - «Ինչպես երևաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը։ Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն Դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու»։ Իր ելույթում խոսելով ղարաբաղյան խնդրի մասին Սերժ Սարգսյանը շեշտել է՝ հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է, դրա համար անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, սակայն Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծմանը: Սերժ Սարգսյանը հիշատակել է Ադրբեջանի սանձազերծած 2016թ. ապրիլյան պատերազմը, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության և ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով: «Դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը», ասել է նա: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի իշխանությունների ավանդական գործելաոճն արդեն իսկ բավական ծիծաղելի է: Խնդիրն այն է, որ բոլոր եվրոպական կառույցներում՝ նախ Ադրբեջանի նկատմամբ որոշակի կոնկրետ վերաբերմունք է ձևավորվել՝ այդ երկրում հաստատված բռնատիրական կարգերի նկատմամբ: Ալիևն իր գործելաոճով քայլ առ քայլ, ապացուցեց, որ այդ երկրում անգամ սեփական քաղաքացիներն են հետապնդվում ու հալածվում, ուր մնաց՝ Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հումանիզմ ակնկալել նրանից: Այնուհետև, ժամանակ առ ժամանակ սկսեցին եվրոպական հայտնի պարբերականների էջերում հայտնվել ալիևյան կլանի հանցավոր քայլերը՝ «փողերի լվացման», օֆշորներում գործունեությունից մինչև կոռուպցիոն հազար ու մի գործարքներ: Որքան էլ Ադրբեջանի նախագահը փորձի աշխարհին երևալ նավթադոլարներով «հրապուրիչ» երկրի նախագահ՝ նա արդեն իսկ հասցրել է ցույց տալ այդ երկրի «աղբը»: Երկար տարիների ընթացքում՝ այսօր փոխվել է եվրոպական կառույցների վերաբերմունքը Ալիևի նկատմամբ: Իհարկե, նա որոշ կոռումպացված եվրոպացիների «գնել» էր, տասնյակ հազարավոր դոլարներ էր ծախսել, բայց իրականում, խոշոր հաշվով դրանք արդյունք չեն տվել: Բացահայտվել են նրա «առևտրային» գործարքները, ու հիմա եվրոպացիների համար իսկապես վտանգավոր կլինի Ալիևի հետ «շփումներ» ծավալելը: Այս իրավիճակում, հայկական կողմը բավական առավելություններ ունի և նպաստավոր իրավիճակում է հայտնվել, և այդ մթնոլորտը, նախևառաջ, պետք է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի ուղղությամբ հետևողական աշխատանքի կազմակերպման համար: Աշխարհը մի քանի տարի առաջ շատ կտրուկ էր ԼՂ հարցում. այսօր այդպես չէ, աշխարհը հասկանում է, թե ինչու Լեռնային Ղարաբաղը ինչու չի կարող Ադրբեջանի կազմում լինել: Թամար Բագրատունի

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am