Վանա լճում լողացող երեխաների մազերը դեղնում են

Վանա լիճը ամառային արձակուրդների ընթացքում դարձել է ափամերձ շրջաններում բնակվող երեխաների առօրյայի մի մասը։ Նրանք երկար ժամանակ են անցկացնում լճում։ Սոդայով հարուստ Վանի ջրում երկար ժամանակ մնալուց հետո երեխաների մազերի գույնը սկսել է դեղնել, գրում է Ermenihaber.am-ը։

Երեխաները պատմել են, որ իրենց շատ է դուր գալիս այդ փոփոխությունը, թեև դպրոցում ուսուցիչները հաճախ կարծում են, թե նրանք ներկել են մազերը։ Մազերի դեղնացումը ժամանակավոր բնույթ է կրում. ձմռան ամիսներին երեխաների մազերը կրկին ստանում են իրենց բնական սև գույնը։ Գույնի լիարժեք վերականգնումը տեղի է ունենում մի քանի ամսում՝ մազերը կտրելուց հետո։

Տեղի բնակիչները նշում են, որ այս երևույթը նկատվում է միայն այն երեխաների մոտ, ովքեր լճից դուրս գալուց հետո մազերը չեն լվանում։ Նրանք, ովքեր լողալուց հետո մազերը անմիջապես լվանում են քաղցրահամ ջրով, խուսափում են գույնի փոփոխությունից։

Նշենք, որ Վանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա, ունի 3713 քկմ տարածք և տեղ-տեղ հասնում է մինչև 451մ խորության: Լիճը հայտնի է իր բնական գեղեցկությամբ և սոդայով հարուստ ջրով։

դիտվել է 649 անգամ
Լրահոս
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն․ Արամ Վարդևանյան Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Ձերբակալվել է Բաղրամյան պողոտայում 29-ամյա անձի դանակահարnւթյան մեջ կասկածվողը Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am