Մենք ուրիշ Խոջալու պիտի անեինք, որ մեզ այդ հարցը չտային.Լ.Շիրինյան

Հարցազրույց քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ: Պարոն Շիրինյան, ԵԽԽՎ-ում իր ելույթում Սերժ Սարգսյանը մի քանի կարևոր շեշտադրումներ է արել ԵՏՄ-ի անդամակցության, ապրիլից բարեփոխումների նոր փուլ սկսելու մասին։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այս ելույթը, մասնավորապես, հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը շարունակում է եւ-եւ-ի քաղաքականությունը, թեպետ մենք իրականում տեսնում ենք, որ Հայաստանն ամբողջությամբ ԵԱՏՄ-ին է հավատարիմ: -Նախ եկեք հրաժարվենք այդ տգեղ արտահայտությունից՝ եւ-եւ, մանկապարտեզ է, ինչ է, դա կոմպլեմենտար քաղաքականություն է, որն արդյունք տվեց: Բայց պետք է ասել, որ այդ արդյունքը գրանցվել է ուրիշ բանի հիման վրա, այն է՝ ապրիլյան պատերազմի զորքի դիմադրության, Սասնա ծռերի ու Սարի թաղի ապստամբության ու ժողովրդական հուզումների արդյունքում: Իսկ Եվրոպան գնահատեց, որ այս ժողովուրդը ոչ մի <մոլ>-ություն չունի եւ իր տոկունության վրա է հույսը դրել: Պատերազմը, որը մեր դեմ սանձեց Ադրբեջանը, հրահրվել էր Ռուսաստանի կողմից: Հիմա ես մտածում եմ, թե ինչի համար էր Ռուսաստանը հրահրում այդ պատերազմը. թերեւս ենթադրում էր, որ հայկական բանակը շատ արագ կջախջախվի, մենք էլ օգնության կկախվենք ռուսների փեշից, իրենք էլ կասեն՝ դե եկեք-միացեք մեզ, մեր փոքր եղբայրն եք, մենք ձեզ փրկել ենք: Բայց ի՞նչ ստացվեց, ստացվեց հակառակը, ի հեճուկս, որ Հայաստանում սոցիալական բեւեռացում կա, որ մենք դեռ չենք բարգավաճել, ժողովուրդը, հատկապես միջին սերունդը թեպետ սովորել է հետսովետական վատ դպրոցներում, սակայն մեծ հայրենասիրական դաստիարակություն ունի, ազգային ազատագրական պայքարի տրադիցիաները շատ լավ ընկալել էր եւ ցույց տվեց ապրիլյան պատերազմի ժամանակ:Բանակը կռվեց ու հաղթեց: Ապրիլյան պատերազմը, որ Հայաստանի անկախության ոչնչացմանն էր ուղղված վերածվեց անկախության պատերազմի, հայրենական պատերազմի տեսք ստացավ, որովհետեւ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ մեծից փոքր: Եւ դա գնահատեց Եվրոպան ու կոմպլեմենտար քաղաքականությունը հաղթանակ տարավ: -Այսինքն դա Սերժ Սարգսյանի իշխանության արտաքին քաղաքականության արդյունք կամ հաղթանակ չէր: -Դե, հիմա ինքն էր ղեկավարում, բայց, այո, դա հայ ժողովրդի տրամադրությունների արժեւորման արդյուքն էր, ժողովուրդն ապացուցեց, որ հայրենիքին նվիրված է եւ եթե նույնիսկ իշխանության դեմ ընդվզում է, ապա հանուն պետականության է ընդվզում: Եւ այսօր, այո, նախագահը այնտեղ կարող է ասել, որ այդ քաղաքականությունը հաղթանակ տարավ, թե այդ հաղթանակում ում բաժինը, կշիռը ինչքան է, թող ամեն մեկն ինքը գնահատի: Պարոն Շիրինյան Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ Խոջալուի վերաբերյալ մեր հակառակորդ երկրի պատվիրակներից մեկի հնչեցրած հարցին, մասնավորապես, մեզ մեղադրում էին ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ:Ի՞նչ պետք է անել, որ տասնամյակներ անց մեր դեմ սա որպես ծանրակշիռ խաղաթուղթ չկիրառվի, հատկապես, որ ցայսօր իրենք են այդ ուղին բռնել:Ոչ թե միայն հեգնել, ինչպես Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ադրբեջանցիների մոտ սովորություն կա, քանի որ մենք ցեղասպանություն ունենք, իրենք էլ են ուզում ունենալ: -Մենք ուրիշ Խոջալու պիտի անեինք, որ մեզ այդ հարցը չտային, ինչպես, որ մենք մոռացել են Սուլթան Համիդի ջարդերը,300 հազար հայի մասին մոռացել ենք, որովհետեւ դրանից մեծն են իրականացրել: Նախ ցեղասպանություն չի եղել, հայտնի է, որ Մութալիբովի դեմ հեղաշրջում կազմակերպելու նպատակով Ադրբեջանի ընդդիմադիրները ջարդել են սեփական ժողովրդին, սպանդ կազմակերպել: Վերջին հաշվով լավ է ցեղասպանված լինե՞լը, թե ցեղասպանություն անելը: Իսկ որպեսզի նրանք դա մոռանան, մենք բանակը պետք է շարժենք դեպի Քուռ-արաքսյան խառնարան: Սերժ Սարգսյանը լավ է ասել՝ դա էլ կողոպուտ է, ամեն ինչ ադրբեջանցիները սիրում են գողանալ: Պարոն Շիրինյան, սակայն դա միակ հայտարարությունը չէ, որի դափնին Սերժ Սարգսյանը վերցրեց իրեն, նա նույնիսկ հայտարարեց, որ Հայաստանում լուրջ քայլեր են արվում կոռուպցիայի դեմ, որ հինգ հարյուր պաշտոնյա ներկայացնելու են հայտարարագրեր, ինչը փոքրիկ Հայաստանի համա իր խոսքով՝ մեծ թիվ է: Դուք համաձայն եք այդ հայտարարության հետ: -Պետական ապարատի աշխատանքի արդյունքը ուղիղ ցուցիչ կոռուպցիայի աստիճանի, եթե դուք գոհ եք պետական ապարատի աշխատանքից, ուրեմն կոռուպցիա չկա: Պարզ չէ, որ դա չի համապատասխանում մեր իրականության հետ: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am