Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով նոր զոհեր և վիրավորներ են գրանցվել երկու կողմում էլ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 25-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 148 օդային թիրախ երկրի յոթ շրջանում, ինչպես նաև Ղրիմում, Ազովի և Սև ծովերի երկնքում։

Գերատեսչությունը չի նշել, թե ընդհանուր առմամբ քանի հրթիռ կամ անօդաչու թռչող սարք է արձակվել Ռուսաստանի ուղղությամբ։

ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է Աֆիպսկի գյուղի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի վրա, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Գյուղում վնասվել է առնվազն 10 մասնավոր տուն, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Նահանգապետի խոսքով՝ հրդեհ է բռնկվել նաև նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ Կրասնոդարի երկրամասում թիրախավորել է Աֆիպսկու նավթավերամշակման գործարանը։

Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը՝ հանգեցնելով գործարանի աշխատանքի ժամանակավոր դադարեցման։

Ուկրաինայի իշխանություններն էլ հայտնել են, որ օգոստոսի 25-ի գիշերը ռուսական զորքերը միաժամանակ հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի չորս քաղաքների՝ Կիևի, Խարկովի, Զապորոժիեի և Դնեպրի վրա:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ռուսական ուժերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածել են Օդեսայի մարզի Վինոգրադովկա միջազգային ավտոմոբիլային անցակետին, որը գտնվում է ուկրաինա-մոլդովական սահմանին։ Սահմանային անցակետը դադարեցրել է գործունեությունը։ Օգոստոսի 21-ին Օդեսայում թիրախավորվել էր Մոլդովայի սահմանին գտնվող Տաբակի անցակետը։

Զապորոժիեի իշխանությունները հայտնել են, որ ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Զանգվածային հարվածների է ենթարկվել Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքը, 11 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ամսական երեխա։ Հարվածի տակ են հայտնվել բարձրահարկ շենքեր և ենթակառուցվածքի օբյեկտ։

Կիևում անօդաչու թռչող սարքի հարվածից 16-հարկանի բնակելի շենք է վնասվել: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մեկ վիրավորի մասին։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանն իր «Կիսաբաց լուսամուտները»-ն է սկսել «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) «Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան «Հախվերդյա՛ն, Նիկոլի ինքնիշխանությունը բ*զ կնոջ ինքնիշխանություն է» (video) Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել «Ես հրագանգը տվել եմ․․․Փող չե՛ք ունենալու»․ Փաշինյանն ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրած գոռում է (video) Սիրուշո Փրոդաքշնի գրասենյակում խուզարկությունն ավարտվել է Այսօր էլ Քոչարյանը․ դե լսեք ու հասկացեք՝ ինչի են ազգի էլիտային տանում․ Էդգար Էլբակյան (video) Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ Լաչինում քննարկվել է ՀՀ և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Փաշինյանը սրում է իրավիճակը․ կա՛մ մանդատները վայր դրեք, հեղափոխություն արեք, կա՛մ... (video) Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էդգար Ղազարյանը փաստերով մերկացրեց Փաշինյանի երեկվա անադեկվատ վիճակը» (video) Փաշինյանի երեք սարսափելի քայլերը․ Նարեկ Կարապետյանի կոշտ ելույթը (video) Քրեական հետապնդում է հարուցվել Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին․ «Հայաստան» դաշինք Ռոբերտ Քոչարյանին կալանքի են տանում՝ մեծ արհավիրքից առաջ․․․ սպասե՛ք այդ աղետին․ Անժելա Թովմասյան (video) Կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան (video) Այ սենց էլ 8 տարի է լվանում են ոմանց ուղեղները. Կարապետյանց Ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը Մեր գործիքակազմը ՔՊ-ն չի որոշելու․ Մարիաննա Ղահրամանյան (video) Սերժ Սարգսյանի, ևս 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ռ․ Քոչարյանի նոր գործի շրջանակում 60-ամյա վարորդը մոտ 200 մետր գլորվելով հայտնվել է ձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am