Քրեական հետապնդում է հարուցվել Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի, «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։


Մասնավորապես՝


Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանալով Երևանի Հյուսիսային պողոտա 3 («Ստեֆանո Ռիչի») և Թումանյան 12 հասցեներում («Կորնելիանի») գործող հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկերը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Հ.Մ.-ն, ով 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 328 միլիոն 664 հազար դրամ հարկերը:
Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի փետրվարի 13-ից Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով՝ 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար:
Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2012 թվականի հոկտեմբերի 17-ից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող՝ սպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության (Օրանժ ֆիթնես) տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 միլիոն 215 հազար դրամ հարկեր չվճարելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան Պետք է սրանց հեռացնել. Հրայր Կամենդատյան Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին 2020 թ-ին էլ էին ասում, որ նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան Ուշադրություն․ կա փակ ճանապարհ Բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ» ընկերության բենզին տեղափոխող ավտոցիստեռնը Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում 10 ժամ ջուր չի լինելու Տվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետ Անկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ Աբրահամյան Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին Սահմանափակումներ են մտցվել Գերեզմանը հայտնաբերել է թալանված Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Հայաստանն առաջին մեդալն է ապահովել ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր է Տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը Վրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Ընդդիմությունը կա՛մ կանցնի այդ կարմիր գիծը, կա՛մ․․․ Հայկ Նահապետյանը զգուշացնում է (video) Լսեցի՞ք՝ ինչ ասաց Ռուբեն Ռուբինյանն իր հայրիկին․ աղբակույտը վերադառնում է իրեն․ Սուրեն Սուրենյանց (video) Ռուսաստանն ազդանշան է ուղարկել. «Հույսեր չունենաք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am