Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է կալանքի միջնորդությունից առաջ․ մանրամասներ
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին տեղեկացնում են, որ կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում) և հետագա հետազոտության նպատակով վերջինը տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Քոչարյանն ու նրա որդին` Սեդրակ Քոչարյանը, հարցաքննվել են Հակակոռուպցիոն կոմիտեում, նրանք ձերբակալվել են։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն։
