«Սա ընդդիմության ջախջախման փորձ է, որը խանգարում է Փաշինյանին կատարել Բաքվի և Անկարայի պահանջները». Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Քոչարյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցող գործընթացները գնահատել է որպես ընդդիմության դեմ իշխանությունների գործողությունների հերթական փուլ։
«Չեմ կարծում, որ այս գործընթացը հենց այս գիշեր էր պլանավորված, բայց երեկ նա հայտարարություն արեց, իսկ այսօր ամեն ինչ սկսվեց։ Հիմա նա որևէ մեկի վերաբերյալ հայտարարություն կանի, և նրա հետ էլ նույն կերպ կվարվեն»,- ասել է Սաղաթելյանը։
