Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ․ մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին Ազգային անվտանգության աշխատակիցները վաղ առավոտյան տարել են ԱԱԾ: Այս մասին 24News-ին հայտնել են ԱԺ «Հայաստան» խմբակցությունից:
Նկատենք, որ վաղ առավոտյան խուզարկություններ են ընթանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ի պատասխան 24News-ի տեղեկությանը, ավելի վաղ նշել էր․
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
