Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․

«Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում:

Կարելի է երկար հաշվել՝ քանի քառակուսի կիլոմետր է Տիգրանաշենը, որքան՝ Արծվաշենը, և վերջում նույնիսկ ստանալ Հայաստանի համար «դրական» տարածքային հաշվեկշիռ։ Բայց աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ։
Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը:
Հանձնելով Տիգրանաշենը՝ Հայաստանը փաստացի Բաքվի համար ինքնիշխան տարածք է ապահովում Երևան-Վայոց ձոր-Սյունիք-Իրան ռազմավարական հաղորդակցության անմիջական հանգույցում։ Այստեղով է անցնում M2 միջպետական մայրուղու շուրջ 4.5 կմ հատվածը։
Այլ կերպ ասած՝ խնդիրը ոչ թե գյուղ կորցնելն է, այլ սեփական տարածքային հաղորդակցությունների նկատմամբ լրացուցիչ խոցելիություն ստեղծելը։
Իսկ ի՞նչ ենք ստանում դիմացը։

Արծվաշեն։ Ավելի մեծ տարածք, բայց Ադրբեջանի տարածքով շրջապատված և Հայաստանի հիմնական հաղորդակցային համակարգից կտրված։ Այսինքն՝ տարածքային ձեռքբերում՝ խիստ սահմանափակ ֆունկցիոնալ արժեքով, հաղորդակցային զիջման դիմաց՝ բարձր ռազմավարական արժեքով։
Ավելին՝ նոր կոնֆիգուրացիան ոչ թե պարզեցնում է հայ-ադրբեջանական սահմանը, այլ դարձնում այն ավելի բարդ։ Ստեղծվում է նոր անցակետերի, հատուկ ռեժիմների, ճանապարհային շրջանցումների, անվտանգության երաշխիքների և մշտական բանակցությունների անհրաժեշտություն։

Եվ այս ամենը՝ այնպիսի միջավայրում, որտեղ կողմերի միջև ռազմավարական վստահությունը, մեղմ ասած, շատ ցածր է։
Սահմանազատման իմաստը պետք է լինի սահմանների ապակոնֆլիկտայնացումը, ոչ թե նոր կոնֆլիկտային հանգույցների ձևավորումը։
Հետևաբար, Տիգրանաշեն-Արծվաշեն խնդիրը պետք է դիտարկել ոչ թե «մերը՝ մեզ, ձերը՝ ձեզ» պարզունակ բանաձևով, այլ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական արժեքի տեսանկյունից։
Որովհետև քարտեզի վրա 1 կմ²-ը միշտ 1 կմ² է։
Աշխարհաքաղաքականության մեջ՝ երբեք»,- նշել է նա։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Աննա Գրիգորյանի հարցը «հիստերիկության» հասցրեց Փաշինյանին․ «Հլը էդ կրքոտ հռետորին մի կողմ դրեք» (video) Պարոն Մանուկյա՛ն, հերիք եղա՛վ․․․ չեմ կարող էլ գոռալ, փորս ցավում է․ Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանին (video) Կողմնորոշվե՛ք ժողովուրդ․․․ սարսափելի խնդիրներ ենք ունենալու․ Նարեկ Կարապետյան (video) Հիմա ուղիղ ասում եմ՝ Տիգրանաշենի հարցը փակելու մի ճանապարհ կա․ Սուրեն Սուրենյանց (video) «Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը․․․ Փաշինյանի ցինիկ պահվածքը» (video) Մենք և հազարավոր հայեր մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. Նարեկ Կարապետյան (video) «Էդ քրեական աղբը բոլոր ժամանակներում եղել է՝ ծառայելով իշխանությանը»․ Թովմասյան (video) Եռապատերազմի հեղինակնե՛ր, դե ասե՛ք՝ որտե՞ղ են մեր հողերը․ ո՞նց է Ադրբեջանը վերադարձնելու․ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am