Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ

Երևանի «Արարատը» պաշտոնապես դիմել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարմիր քարտի և հեռացման դրվագի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և անփոփոխ.

««Արարատ» ՖԱ պաշտոնական դիրքորոշումը «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման միջադեպի վերաբերյալ
Հարգելի ֆուտբոլասերներ, տեղեկացնում ենք, որ «Արարատ» Ֆուտբոլային Ակումբը պաշտոնական դիրքորոշում է ուղարկել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ օգոստոսի 21-ին կայացած խաղի 55-րդ րոպեին թիմի ավագ Վարազդատ Հարոյանի հեռացման դրվագի վերաբերյալ։ Չխրախուսելով ֆիզիկական հակազդեցությունը՝ ակումբն ընդգծել է, որ Հարոյանի արձագանքը չի կարող դիտարկվել մրցակցի սադրանքից (անընդունելի հայհոյանք) անջատ․
Մրցակցի ֆուտբոլիստ Իասոնաս Պիկիսը խաղային դրվագից հետո ինքն է մոտենում Հարոյանին,
Մոտ տարածությունից առերես խոսում է՝ բերանը ձեռքով ծածկած,
Միայն դրանից հետո հետևում է Հարոյանի մեկանգամյա, անմիջական հրումը, որին որևէ ագրեսիվ շարունակություն չի հաջորդել։
Բերանը ծածկած հաղորդակցումը կանխող նորմերը, որոնք ընդունվել են IFAB կողմից և կիրառվել են վերջին Աշխարհի առաջնության ժամանակ, փաստում են նման վարքագծի սադրիչ բնույթը։ Թեև կանոնը Հայաստանում անցկացվող մրցումներում դեռևս իմպերատիվ չէ, բայց դրա բացակայությունն էլ հանգեցրել է այս իրավիճակին։
Մրցակցի սադրանքը միջադեպի անմիջական պատճառն է։ Բացի այդ, Հարոյանի արարքը կրել է ակնթարթային բնույթ, իսկ կարմիր քարտի պատճառով թիմն արդեն իսկ ծանր խաղային գին է վճարել։ Ակումբն ակնկալում է պատասխանատվության միջոցի համաչափ գնահատում։
Ակումբի միջնորդությունը կոմիտեին․
Վարազդատ Հարոյանի նկատմամբ չկիրառել լրացուցիչ պատասխանատվության միջոց (կամ կիրառել պայմանական)՝ որակազրկումը սահմանելով 1 խաղ։
«Արարատ» ակումբի նկատմամբ տուգանք չկիրառել կամ սահմանել նվազագույն չափով։
Կարգապահական գնահատական տալ Իասոնաս Պիկիսի սադրիչ վարքագծին», — նշված է ակումբի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Արարատ» — «Փյունիկ» հանդիպումը կայացել էր ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, և ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Աննա Գրիգորյանի հարցը «հիստերիկության» հասցրեց Փաշինյանին․ «Հլը էդ կրքոտ հռետորին մի կողմ դրեք» (video) Պարոն Մանուկյա՛ն, հերիք եղա՛վ․․․ չեմ կարող էլ գոռալ, փորս ցավում է․ Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանին (video) Կողմնորոշվե՛ք ժողովուրդ․․․ սարսափելի խնդիրներ ենք ունենալու․ Նարեկ Կարապետյան (video) Հիմա ուղիղ ասում եմ՝ Տիգրանաշենի հարցը փակելու մի ճանապարհ կա․ Սուրեն Սուրենյանց (video) «Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը․․․ Փաշինյանի ցինիկ պահվածքը» (video) Մենք և հազարավոր հայեր մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. Նարեկ Կարապետյան (video) «Էդ քրեական աղբը բոլոր ժամանակներում եղել է՝ ծառայելով իշխանությանը»․ Թովմասյան (video) Եռապատերազմի հեղինակնե՛ր, դե ասե՛ք՝ որտե՞ղ են մեր հողերը․ ո՞նց է Ադրբեջանը վերադարձնելու․ Կարապետյան (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը Նոր մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած հերթական ինքնասպանության դեպքի մասին «ՔՊ-ականնե՛ր, ճամպրուկներդ կապեք, քիչ է մնացել». Հայկ Նահապետյան (video) Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ Հենց հիմա զոհ ունենք․ էլ ի՞նչ պետք է լինի՝ Պապիկյանը պատասխանատվության ենթարկվի․ Փաշինյանի արձագանքը (video) Մամիկոն Ասլանյանի հարցից Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց․«Հլը ասա՛՝ո՞նց եք սրա տակից դուրս գալու» (video) ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արձանագրվել Խելքի՛ եկեք․․․ Փաշինյանն արդեն прямо ասում է․ էլ ոչ մի կռուտիտ չկա․ Շարմազանով (video) Վրաստանի նախկին վարչապետին նոր մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդ է ձերբակալվել․ ոստիկանություն է տեղափոխվել 11 կին ՀՐԱՏԱՊ․ «Պապիկյանի խոսքի վրա բանակում այսօր հերթական զինվորը զոհվեց»․ Նարե Սոսե (video) Կրկին զոհ ունենք բանակում․ «Հրապարակ» Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել Մեսրոպ Մանուկյանի հարցից Փաշինյանը պոռթկաց․ «Դուք այստեղ պետք է չլինեիք» (video) Փաշինյանի արձագանքը՝ գերության մեջ գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին․․․ ձայնագրություն միացվեց (video) Ռանոսի նորամուտը նոր ակումբում հետաձգվել է․ հայ ֆուտբոլիստը ժամանակավորապես դադարեցրել է մարզումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am