ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արձանագրվել
ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արձանագրվել:
24News-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով:
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։
Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Սիսիանի բնակիչներից մեկը (անունը չցանկացավ նշել) մեզ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 12։00-ի սահմաններում, նրան գտել են զորամասի դիմաց, ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։
