30-ամյա տղամարդ է ձերբակալվել․ ոստիկանություն է տեղափոխվել 11 կին

Օգոստոսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտայից մինչև Արին Բերդի փողոց տանող ավտոճանապարհին Արծրուն Գ․-ն իրեն պատկանող, սակայն այլ անձանց անուններով հաշվառված «BYD» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները շահադիտական նպատակներով տրամադրել է մի խումբ հայազգի և այլազգի իգական սեռի անձանց և նպաստել, որպեսզի վերջիններս Արցախի փողոցում կայանված վերը նշված ավտոմեքենաներում զբաղվեն պոռնկությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Արցախի պողոտայից կավատության համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արծրուն Գ․-ին՝ իրեն պատկանող «BYD» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխվել նաև Լոռու մարզի բնակիչներ 31-ամյա Սանամ Թ․-ն, 38-ամյա Պայծառ Դ․-ն, Երևանի բնակիչներ 49-ամյա Գայանե Ա․-ն, 22-ամյա Արմինե Մ․-ն, 44-ամյա Կարինե Օ․-ն, 36-ամյա Քնարիկ Գ․-ն, Կուբայի քաղաքացիներ 33-ամյա Մերլինգ Գ․-ն, 37-ամյա Յանելա Ռ․-ն, Իրանի քաղաքացիներ 36-ամյա Ռանա Ա․-ն, 56-ամյա Փարվանե Գ․-ն և 44-ամյա Սակինե Մ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Հիմա ուղիղ ասում եմ՝ Տիգրանաշենի հարցը փակելու մի ճանապարհ կա․ Սուրեն Սուրենյանց (video) «Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը․․․ Փաշինյանի ցինիկ պահվածքը» (video) Մենք և հազարավոր հայեր մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. Նարեկ Կարապետյան (video) «Էդ քրեական աղբը բոլոր ժամանակներում եղել է՝ ծառայելով իշխանությանը»․ Թովմասյան (video) Եռապատերազմի հեղինակնե՛ր, դե ասե՛ք՝ որտե՞ղ են մեր հողերը․ ո՞նց է Ադրբեջանը վերադարձնելու․ Կարապետյան (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը Նոր մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած հերթական ինքնասպանության դեպքի մասին «ՔՊ-ականնե՛ր, ճամպրուկներդ կապեք, քիչ է մնացել». Հայկ Նահապետյան (video) Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ Հենց հիմա զոհ ունենք․ էլ ի՞նչ պետք է լինի՝ Պապիկյանը պատասխանատվության ենթարկվի․ Փաշինյանի արձագանքը (video) Մամիկոն Ասլանյանի հարցից Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց․«Հլը ասա՛՝ո՞նց եք սրա տակից դուրս գալու» (video) ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արձանագրվել Խելքի՛ եկեք․․․ Փաշինյանն արդեն прямо ասում է․ էլ ոչ մի կռուտիտ չկա․ Շարմազանով (video) Վրաստանի նախկին վարչապետին նոր մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդ է ձերբակալվել․ ոստիկանություն է տեղափոխվել 11 կին ՀՐԱՏԱՊ․ «Պապիկյանի խոսքի վրա բանակում այսօր հերթական զինվորը զոհվեց»․ Նարե Սոսե (video) Կրկին զոհ ունենք բանակում․ «Հրապարակ» Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել Մեսրոպ Մանուկյանի հարցից Փաշինյանը պոռթկաց․ «Դուք այստեղ պետք է չլինեիք» (video) Փաշինյանի արձագանքը՝ գերության մեջ գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին․․․ ձայնագրություն միացվեց (video) Ռանոսի նորամուտը նոր ակումբում հետաձգվել է․ հայ ֆուտբոլիստը ժամանակավորապես դադարեցրել է մարզումները Կոնկրետ ասեք՝ ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) ԵՄ հայտ ներկայացնելով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ում կբախվի օրենսդրական հակասությունների՝ վնասելով Երևանին Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով այլևս անդամակցության կարիք չունի․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am