ՌԴ-ն պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ
Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև Live» Telegram-ալիքին տված մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանն այն չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ուշքի չեն գա, այլ պետք է կատարվեն ֆիտոսանիտարական հսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Բայց, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմից կան որոշակի խնդիրներ, և, համապատասխանաբար, նման երկխոսություն վարվում է», – ասել է նա։
