Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում է նեղվել, որ պատարագների ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար
Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում է նեղվել, որ պատարագների ժամանակ աղոթք է հնչում նաև Արցախի համար։
Սրանով, ըստ նրա, եկեղեցին դարձնում են պատերազմի քարոզչության ինստիտուտ։
«Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է եկեղեցու պետը հանգստի կոչվի», - ասաց նա։
Փաշինյանը հանձնարարել է զեկույց պատրաստել, թե եկեղեցում ինչ «խորը, համակարգային ճգնաժամ» կա։
Նրան, ի դեպ, երջանկացնում էր, երբ Վեհափառ Հայրապետին աշխարիկ անունով դիմելիս իրավիճակը լարվում էր՝ ընդդիմությունը սեղաններին էր հարվածում, ՔՊ-ականները ծափահարում էին։
