Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել

Բազմամշակութային պատմությամբ և հարուստ հնագիտական ժառանգությամբ հայտնի Թուրքիայի Հաթայ նահանգի Դորթյոլ շրջանում՝ Օզերլի թաղամասում, տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական եկեղեցու պատմական ավերակներ են պահպանվել։ Ենթադրվում է, որ դրանք 1877 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակներն են, գրում է Ermenihaber.am-ը։

Թեև կառույցի պաշտոնական անվանումը դեռ հստակեցված չէ, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի արձանագրությունների համաձայն՝ այն կարող է լինել հենց այդ եկեղեցին։ Պատմական աղբյուրների համաձայն՝ 19-րդ դարի վերջին Օզերլին 300 տուն ունեցող աշխույժ բնակավայր էր՝ 250 հայկական և 50 մուսուլման ընտանիքներով։ Գյուղում գործել են եկեղեցի, դպրոց, շուկա և այլ կառույցներ։

 


Այսօր եկեղեցու շենքը գտնվում է անմխիթար վիճակում։ Հին տանիքը փլուզվել է, այն ծածկվել է ինքնաշեն փայտե կառուցվածքով և կղմինդրով, իսկ պատուհանները փակվել են բետոնե բլոկներով։ Գլխավոր մուտքի պատմական արձանագրությունը ևս ապամոնտաժվել է։ Կառույցը տարիներ շարունակ օգտագործվել է որպես ախոռ և այծերի ապաստարան, ինչի հետևանքով լրջորեն վնասվել է։

Ենթադրվում է, որ եկեղեցու պահպանության հիմնական խոչընդոտներից մեկը դրա սեփականության անորոշ կարգավիճակն է։ Կադաստրային գրանցումներում այն նշված է որպես «ավերակ շենք և հողատարածք», այլ ոչ թե պատմական կամ կրոնական կառույց։

Այսօր բետոնե բլոկներով փակված պատուհաններով, ներկված, վնասված պատերով և քայքայվող տանիքով եկեղեցին Հաթայի բազմաշերտ պատմական ժառանգության լուռ վկան է՝ կանգնած ամբողջական կորստի վտանգի առաջ։

Նշենք, որ Թուրքիայում մշակութային արժեքների պահպանության օրենսդրության համաձայն՝ մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն չգրանցված կամ գրանցման գործընթացը փակուղի մտած նման կառույցները կարող են պետական պահպանությունից դուրս մնալ՝ օտարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սահմանափակության, ինչպես նաև սեփականության անձեռնմխելիության հետ կապված իրավական սահմանափակումների պատճառով։ Միևնույն ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները ևս չեն կարող իրականացնել դրանց վերականգնումը։

 

դիտվել է 96 անգամ
Լրահոս
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շատ գոհ կլինենք, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Նիկոլ Փաշինյան (video) «Ձեր ծրագիրն էլ չեք կարդացել․նկատողություն անելուց առաջ էս նայեք»․ Խաչատրյանը «տեղը դրեց» Փաշինյանին (video) «Պիղծա․․․», «Հանգի՛ստ թող Վեհափառին»․․․ Փաշինյանը հունից դուրս եկավ, իրավիճակը լարվեց (video) Փաշինյանը բացեց խաղաքարտերը. Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախի անունը շոշափելն է. Կարապետյան Բանակցությունների բազային կարողությունների բացակայությունն արդեն որերորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում. Կարապետյան Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում է նեղվել, որ պատարագների ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով բամփում են իրար գլխի. Փաշինյան (video) Նոր խառնաշփոթի ժամանակաշրջան․ առաջին քրիստոնեական պետությունում աշխարհիկ իշխանությունները փորձում են դատել կաթողիկոսին․ МК Վթարային ջրանջատում Սյունիքում և Կոտայքում ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները ՎԵՐՋ․ Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց՝ ինչ է ուզում Կաթողիկոսից․ Նարեկ Կարապետյան Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․կան վիրավորներ ԱԲՍՈՒՐԴ․․․ Փաշինյանի հերթական հարվածը Ռուսաստանին (video) Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ․ Հերթական սարսափելի հայտարարություններն Արցախի վերաբերյալ (video) Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Վեհափառը պատասխանատվության է ենթարկվում․ իտալական մամուլ Խորապես մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող հակաքրիստոնեական և հակակրոնական զարգացումներով Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Փաշինյանն ԱԺ-ում սրեց իրավիճակը՝ հնչեցնելով Վեհափառի հասցեին ամոթալի խոսքեր (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Փաշինյանը հենց հիմա ԱԺ-ում կարդում է մահախոսականը»․ Հայկ Նահապետյան (video) ՍԿԱՆԴԱԼ․ Փաշինյանը Հայոց ցեղասպանության անուղղակի պատճառների սլաքներն ուղղեց դեպի Ռուսաստանը (video) Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով. Ռեզայի Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի մերժվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am