Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի մերժվել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։
Ալեն Սիմոնյանի իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական գրասենյակը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։ Այս մասին տեղեկանում ենք Ալեն Սիմոնյանի իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնած «AM» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

 


Գործը վերաբերում էր 2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված մի շարք արտահայտություններին։

 


Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը նշել էր․

«ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված ա․ նույնիսկ պատերազմից հետո շատ ու շատ մարդիկ իրա դեմքի ջղաձգումները Հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը ՀՀ-ում խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իրա թայֆայով հանկարծ չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Օտար ա ինքը, իրա մտածելակերպը, իրա գործելաոճը հայ մարդուն օտար է և ինքը օտար է ՀՀ-ում, ․․․ ինքը Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրանք էկել են ստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրանք մար-դա-սպան-ներ են․․․ ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իրա ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ, ու հիմա էլ ա տենց վերաբերվում․․․»
Դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, մերժման հիմքում դրել է այն հիմնավորումը, որ նման ձևակերպումները տվյալ կոնկրետ խոսքային համատեքստում գնահատողական դատողություններ են՝ խիստ, չափազանցված, սադրիչ և ծանր արատավորող ենթատեքստով, սակայն չեն պարունակում որոշակի սպանության, հանցավոր ծրագրի կամ հայցվորի մասնակցության կոնկրետ ձևի վերաբերյալ ինքնուրույն փաստացի տվյալ։

Արդյունքում, դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցների համախմբեր, որոնք հնարավորություն կտային Դատարանին եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։

Այսպիսով, դատարանը ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցը։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները ՎԵՐՋ․ Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց՝ ինչ է ուզում Կաթողիկոսից․ Նարեկ Կարապետյան Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․կան վիրավորներ ԱԲՍՈՒՐԴ․․․ Փաշինյանի հերթական հարվածը Ռուսաստանին (video) Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ․ Հերթական սարսափելի հայտարարություններն Արցախի վերաբերյալ (video) Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Վեհափառը պատասխանատվության է ենթարկվում․ իտալական մամուլ Խորապես մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող հակաքրիստոնեական և հակակրոնական զարգացումներով Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Փաշինյանն ԱԺ-ում սրեց իրավիճակը՝ հնչեցնելով Վեհափառի հասցեին ամոթալի խոսքեր (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Փաշինյանը հենց հիմա ԱԺ-ում կարդում է մահախոսականը»․ Հայկ Նահապետյան (video) ՍԿԱՆԴԱԼ․ Փաշինյանը Հայոց ցեղասպանության անուղղակի պատճառների սլաքներն ուղղեց դեպի Ռուսաստանը (video) Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով. Ռեզայի Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի մերժվել է Ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկը Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Սարսափելի զարգացումներ Տիգրանաշենի շուրջ․․․ Հայաստանը մի անելիք ունի․․․ (video) Իսրայելը արգելել է Եվրախորհրդարանի երկու շվեդ պատգամավորի մուտքը երկիր Ո՞նց ես հանձնում Տիգրանաշենը․․․ քարտեզով ցույց եմ տալիս՝ որ գյուղերն են հայտնվելու թիրախում․ Թաթոյան (video) Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև #ՀԻՄԱ․ Զոհերի սարսափելի թիվ․․․ Նիկո՛լ, սա է քո աղետաբեր խաղաղությունը․ Ռոբերտ Մարգարյան (video) Իրանը և Թուրքիան պատրաստվում են նոր երկաթուղային կապ կառուցել․ մանրամասներ Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են ամերիկյան գործարանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am