American Airlines-ի ինքնաթիռում բռնկված նոթբուքը խուճապ է առաջացրել

American Airlines ավիաընկերության՝ Ատլանտայից Դալաս չվերթի ինքնաթիռում ուղևորներից մեկի նոթբուքը բռնկվել է։ Միջադեպից հետո մեկ անձ բժշկական օգնություն է ստացել, հայտնում է BBC News-ը։


Վայրէջքի ընթացքում անձնակազմը դիսպետչերներին հայտնել է սրահի հետևի հատվածում բռնկման մասին։ CBS News-ի տրամադրության տակ հայտնված բանակցությունների ձայնագրության համաձայն, օդաչուն հայտնել է, որ բորտուղեկցորդուհիները փորձում են մարել կրակը, իսկ մի քանի ուղևորներ կարող էին այրվածքներ ստացած լինել։

American Airlines-ի 2398 չվերթը բարեհաջող վայրէջք է կատարել Դալաս-Ֆորտ Ուորթ միջազգային օդանավակայանում։ Վայրէջքից հետո ինքնաթիռը ինքնուրույն հասել է ելքի մոտ, որտեղ նրան արդեն սպասում էին արտակարգ ծառայությունները։ Մեկ ուղևոր տեղում բժշկական օգնություն է ստացել։

Ավիաընկերությունից հայտնել են, որ պատահարի պատճառը ուղևորի էլեկտրոնային սարքից առաջացած ծուխն է եղել, իսկ անձնակազմը արագ տեղայնացրել է բռնկման աղբյուրը։

Լիթիում-իոնային մարտկոցները, որոնցով հագեցվում են նոթբուքերը և այլ էլեկտրոնային սարքեր, կարող են գերտաքանալ և բռնկվել վնասվելու, գերտաքացման, ջրի ներթափանցման, չափից ավելի լիցքավորման կամ սխալ փաթեթավորման դեպքում։

ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչության (FAA) տվյալներով, տարվա սկզբից երկրում գրանցվել է լիթիումային մարտկոցների հետ կապված 58 հաստատված միջադեպ՝ ծխով, բռնկմամբ կամ ուժեղ տաքացմամբ։ Վերջին 20 տարիներին նման 84 դեպք կապված է եղել նոթբուքերի հետ։

Ամերիկյան կարգավորողը հիշեցնում է, որ լիթիումային մարտկոցներով սարքերը պետք է տեղափոխել միայն ձեռքի ուղեբեռում, ոչ թե այն ուղեբեռում, որը հանձնվում է բեռնախցիկ։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին «վճռորոշ աշնան» կոչ է արել Փաշինյանի «Վարչաֆեստի» մասսովկան թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել Apple-ը որոշել է կրճատել ավելի քան 200 աշխատատողի ԱՄՆ դատարանը չեղարկել է Թրամփի վարչակազմի՝ 75 երկրի քաղաքացիների ներգաղթային վիզաների սահմանափակումը Իրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղու Երևանում ոստիկանության ծառայողի և նրա հետ կապված շուրջ 20 անձի կողմից ՔԿ 2 քննիչի բռնnւթյան ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կան ձերբակալվածներ․ ՔԿ Այս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ երկխոսության միայն առկա իրողությունների հիման վրա․ Պուտին Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցեր ՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ Պուտին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ American Airlines-ի ինքնաթիռում բռնկված նոթբուքը խուճապ է առաջացրել ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել. Armlur Ազգային մտածողությամբ երիտասարդների հետ հանդիպելը միշտ շատ հաճելի է․ Իշխան Սաղաթելյան ՌԴ-ին հայտնի է Պետդումայի ընտրությունների վրա ազդելու` արտերկրի պլանների մասին. Լավրով Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին ու ծառին․ կա վիրավոր Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 3110»-ը բшխվել է ծառին. կան վիրшվորներ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել․ Շարմազանովը զգուշացնում է Որքան ճակատում բարդանում է վիճակը, այնքան ավելի դաժան հարձակումներ է կատարում Կիևը. Պուտին Պայթյունավտանգ իրավիճակ՝ էկոպարեկայինում. 40 աշխատակից պատրաստվում է հեռանալ՝ դատվելու վտանգից Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած Ոստիկանն ու մոտ 20 հոգի ծեծել են 2 քննիչի, ոչ թե հակառակը․ ՔԿ-ն մանրամասնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am