Պայթյունավտանգ իրավիճակ՝ էկոպարեկայինում. 40 աշխատակից պատրաստվում է հեռանալ՝ դատվելու վտանգից

«Իշխանություն» լրատվականը գիշերը սկանդալային տեղեկություններ է ստացել էկոպարեկային ծառայության ներսում տիրող իրավիճակի, Տավուշի անտառներում ենթադրյալ զանգվածային ապօրինի ծառահատումների և հնարավոր կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ։ Եթե մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունները ճիշտ են, և եթե ՀՀ-ում կա արդարադատություն, ապա էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը նվազագույնը պետք է ազատվի աշխատանքից, իսկ հոդվածում ներկայացվածը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից։

«Իշխանության» աղբյուրը գրել է.

«Հերթական խայտառակ վիճակը էկոպարեկային ծառայությունում։ Նոր ստեղծված ծառայությունը գոյություն ունի միայն թղթի վրա, օգտակար գործողության գործակիցը գրեթե զրոյական է, ինչի մասին են փաստում ստացվող տեղեկությունները։ Առավել խայտառակ վիճակ է տիրում Տավուշի մարզի Բերդ համայնքի անտառային հողերում, մասնավորապես Արծվաբերդի տեղամասում, որտեղ նախկինում եղած անտառներից միայն թփեր են մնացել, ապօրինի ծառահատումները գերազանցել են նույնիսկ 90-ականների ցուցանիշները, ծառերի նման սպանդ նախկինում երբեք չի եղել, կտրված ծառերի քանակը անցնում է մի քանի հազարը։

Էկոպարեկները նոր ավտոմեքենաներով երթևեկում են մայրուղով՝ ասֆալտի վրայով, անտառահատների հետ երբեք չեն խաչվում, ինչի պատճառով արդեն մարդիկ կասկածում են, որ գործում է նախապես պայմանավորված սխեմա կամ հանձնարարական վերևից՝ չխանգարել փայտագողերին, նույնիսկ կաշառքների չափերն են շրջանառում՝ «վիլիսով» ապօրի փայտի տեղափոխումը՝ 5-10 հազար դրամ, «Զիլ» մեքենայով՝ 40.000 դրամ։

Ցավալին նաև այն է, որ էկոպարեկները ծառայողական ավտոմեքենաներով շատ հաճախ երթևեկում են քաղաքացիական հագուստով, այդ մեքենայի մեջ տեղափոխում են անձնական իրեր, մարզերից գալիս են Երևան իրենց գործերով, ծանոթ պաշտոնյաների են ուղեկցում, գիշերները մեքենաները կանգնեցնում են իրենց տների բակերում, այսինքն անում են ամեն ինչ, բացի բուն ծառայությունից։ Այս տեսարանը նմանվում է համակարգային կոռուպցիայի վատ ժամանակների, իսկ ծառայության ղեկավարը իրեն երևակայած ման է գալիս, սիրում է հատուկ դիմավորման և իր անձի մեծարման արարողություններ, փարոսիկներով մեքենաների ուղեկցումներ և այլ «ֆիքստուլ» տեսարաններ, պոռոտախոս ժողովներ և ելույթներ, սակայն գործնականում գուցե հենց ինքն է կոռուպցիայի պարագլուխը։ Միայն Տավուշի մարզից շուրջ 40 աշխատակից պատրաստվում է ազատվել աշխատանքից՝ հասկանալով, որ առկա է դատվելու վտանգ, իսկ մնացածը օր են անցկացնում և փաստացի գործ չեն անում՝ անտառները թողնելով թալանի։

Մյուս մարզերում նույնպես ահավոր վիճակ է, բացարձակ կարգուկանոն չկա և կոռուպցիոն սխեմաներ են գործում, բարձր պաշտոնների են առաջադրվում «Հայանտառի» և ազգային պարկերի նախկին փայտագողերը կամ նրանց հետ փոխկապակցված անձինք, ինչը վկայում է, որ այդ կառույցները համագործակցում են անտառների ու ազգային պարկերի թալանի հարցում։

Նույնիսկ էկոպարեկային ծառայության ինտերնետային կայքի էջերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այդ մարմինը ոչ մի ձեռքբերում չունի, հանրության սպասելիքները չի արդարացնում, զրոյական մակարդակ, մարզերում ստվերային բիզնեսը՝ բնության սպանդը, շարունակում է մնալ մարզային «լավ տղերքի» և նրանց հետ փոխկապակցված չինովնիկների ձեռքում, բարձր պաշտոնների նշանակման հարցերը լուծում են հենց այդ մարդիկ։

ՀՀ իրավապահները, ԱԱԾ-ն լավ տեղյակ է այս ամենից, հետաքրքիր է՝ զեկուցե՞լ են վարչապետին»:

«Իշխանություն» լրատվականը հետևողական է լինելու:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Այս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ երկխոսության միայն առկա իրողությունների հիման վրա․ Պուտին Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցեր ՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ Պուտին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ American Airlines-ի ինքնաթիռում բռնկված նոթբուքը խուճապ է առաջացրել ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել. Armlur Ազգային մտածողությամբ երիտասարդների հետ հանդիպելը միշտ շատ հաճելի է․ Իշխան Սաղաթելյան ՌԴ-ին հայտնի է Պետդումայի ընտրությունների վրա ազդելու` արտերկրի պլանների մասին. Լավրով Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին ու ծառին․ կա վիրավոր Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 3110»-ը բшխվել է ծառին. կան վիրшվորներ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել․ Շարմազանովը զգուշացնում է Որքան ճակատում բարդանում է վիճակը, այնքան ավելի դաժան հարձակումներ է կատարում Կիևը. Պուտին Պայթյունավտանգ իրավիճակ՝ էկոպարեկայինում. 40 աշխատակից պատրաստվում է հեռանալ՝ դատվելու վտանգից Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած Ոստիկանն ու մոտ 20 հոգի ծեծել են 2 քննիչի, ոչ թե հակառակը․ ՔԿ-ն մանրամասնում է ՆԿԱՐՆԵՐ. Պատռել են ոստիկանի համազգեստը, թույլ չեն տվել շտապօգնության բժիշկներին ներս մտնել Քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին Մեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Ռուսաստանից հեռու՝ առանց Արևմուտքի երաշխիքների․ Սուրեն Սուրենյանց Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման Ավտովթար Շիրակի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին, կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am