Ոստիկանն ու մոտ 20 հոգի ծեծել են 2 քննիչի, ոչ թե հակառակը․ ՔԿ-ն մանրամասնում է

Ishkhanutyun.am, այնուհետև՝ armlur.am լրատվական կայքերի կողմից հրապարակված և տարբեր կայքերում տարածվող տեղեկատվությունը, թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից, գրում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

 2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:

 Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:

Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

​Հրապարակման բովանդակության մեջ տեղ գտած անհիմն շահարկումների կապակցությամբ հարկ է փաստել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված պաշտպանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է հայտարարություններ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ, որից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որոնցով ևս հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:

Այսպիսով, լրատվական կայքի կողմից կատարված հրապարակումը նպատակ է հետապնդում հանրության մեջ խեղաթյուրել վարույթի փաստական հանգամանքները և միջամտել նախաքննության բնականոն ընթացքին:

​Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Այս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ երկխոսության միայն առկա իրողությունների հիման վրա․ Պուտին Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցեր ՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ Պուտին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ American Airlines-ի ինքնաթիռում բռնկված նոթբուքը խուճապ է առաջացրել ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել. Armlur Ազգային մտածողությամբ երիտասարդների հետ հանդիպելը միշտ շատ հաճելի է․ Իշխան Սաղաթելյան ՌԴ-ին հայտնի է Պետդումայի ընտրությունների վրա ազդելու` արտերկրի պլանների մասին. Լավրով Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին ու ծառին․ կա վիրավոր Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 3110»-ը բшխվել է ծառին. կան վիրшվորներ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել․ Շարմազանովը զգուշացնում է Որքան ճակատում բարդանում է վիճակը, այնքան ավելի դաժան հարձակումներ է կատարում Կիևը. Պուտին Պայթյունավտանգ իրավիճակ՝ էկոպարեկայինում. 40 աշխատակից պատրաստվում է հեռանալ՝ դատվելու վտանգից Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած Ոստիկանն ու մոտ 20 հոգի ծեծել են 2 քննիչի, ոչ թե հակառակը․ ՔԿ-ն մանրամասնում է ՆԿԱՐՆԵՐ. Պատռել են ոստիկանի համազգեստը, թույլ չեն տվել շտապօգնության բժիշկներին ներս մտնել Քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին Մեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Ռուսաստանից հեռու՝ առանց Արևմուտքի երաշխիքների․ Սուրեն Սուրենյանց Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման Ավտովթար Շիրակի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին, կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am