Ավտովթար Շիրակի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին, կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և ծառին։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային ծառայության և Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Տարածքը սահմանազատվել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննության շրջանակում պարզվում են վթարի հանգամանքները, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավոր վարորդի ինքնությունը։
