Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը. Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Եկեք հասկանանք՝ ինչ տակտիկայով Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանրային դիսկուրսում թուրքական նարատիվն ու տարբեր գաղափարական թեզերը աստիճանաբար դարձնել սովորական հանրայի խոսույթի բաղադրիչ։

Խնդիրը մեկ օրվա կամ մեկ հայտարարության մեջ չէ, այլ տարիներով արված աշխատանքի արդյունք. այսպես՝ հանրային ընկալման սահմանները քիչ-քիչ փոխելու միջոցով տարբեր պնդումներ դառնում են սովորական, բնական բատամթերք։

Դեռևս 2-3 տարի առաջ կառավարության նիստի ժամանակ, երբ Նիկոլը հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով՝ «Էյվազլի», «Չայզամի», «Էսկիպարա», «Բարխուդարլու», ներկայացրեց, միանգամից լուրջ հանրային դիմադրություն առաջացավ՝ ստեղծելով բավական ագրեսիվ քննադատություն։ Բայց այդ բառապաշարը շարունակվեց՝ դոզավորված ներարկվել մարդկանց ուղեղում, ավելին, կրկնվեց այնքան, մինչև դարձավ իշխանության համար սովորական խոսքի մաս, իսկ հասարակության համար՝ լսելի ու այլևս ոչ արտառոց ձևակերպում։

Հետո աստիճանաբար փոխվեց նաև մոտեցումը։ Քաղաքական հարցերը սկսեցին ներկայացվել որպես զուտ տեխնիկական կամ քարտեզային խնդիրներ։ Եվ այսպես, այն, ինչ նախկինում պետք էր հիմնավորել, աստիճանաբար սկսեց մատուցվել որպես ինքնին հասկանալի փաստ՝ «անհերքելի ճշմարտություն»։

Այսօր արդեն Փաշինյանը կարող է տեսախցիկների առաջ հանգիստ հայտարարել, թե «Քյարքին հայկական տարածք չէ», և «անկլավների հարցը պետք է կարգավորվի»։ Հենց այստեղ է նրա տակտիկայի էությունը․ նա հասարակությանը միանգամից չի պարտադրում նոր թեզը։ Նախ սովորեցնում է այդ թեզի շուրջ խոսել, հետո՝ լսել, իսկ վերջում՝ չզարմանալ։

Նույնը վերաբերում է քարտեզներին։ Նիկոլական տրամաբանությամբ՝ եթե կա որևէ քարտեզ, այն կարող է դառնալ հերթական քաղաքական պնդման հիմք, նույնիսկ եթե այդ քարտեզը ներկայացվում է առանց պատմական, իրավական կամ քաղաքական ամբողջ համատեքստի։

Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը։ Մի քանի տարի առաջ նման հայտարարությունը հասարակական մեծ արձագանք կառաջացներ, այսօր այն արդեն իշխանությունն ուզորպացրածի շուրթերից հնչում է որպես «սովորական», գրեթե ինքնին հասկանալի պնդում»։

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ. ինչ պայմաններում է պահվել այսօր մшհացած Արսեն Գևորգյանը. Կարապետ Պողոսյան (video) Այսօր հերթական ընդդիմադիրը մшհացավ․ կատաստրոֆիկ հետևանքներ են լինելու (video) Դուք իշխանությանը մեղավոր համարու՞մ եք ընդդիմադիրի մահվան մեջ․ Գալյանի արձագանքը (video) Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ Սուրենյանց 21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Վարդևանյան Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների խղճին․ Թանդիլյան ՔԿԾ-ն Արսեն Գևորգյանի մահվան մասին Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան (video) Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան Փաշինյանին ծանր ձմեռ է սպասվում․․․ Ռուսաստանի հետ անցավ թշնամության, գոռոցն էլ գցել է․․․ (video) Թրամփը բացառել է համաներումը անօրինական միգրանտների համար Սահմանադրության փոփոխության տակ իրականում շա՜՜՜տ ավելի վտանգավոր բան է թաքնված․ Դանիելյան (video) Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. Արամ Շահնազարյան Պլանավորված պարտություն․ օր 44 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Լավ լուր քաղաքացիների համար․ Ավագանու անդամ (video) Ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է նրան կալանավորելու պատվեր տվողը․ Ուժեղ Հայաստան Ալիևն անցնելու է գործողությունների․ դա բերելու է նոր արյ*ն ու․Արման Աբովյան (video) ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է Ալիևն Արցախում շրջում է Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցում, իսկ ՀՀ-ում Կարապետյանն ԱԱԾ-ում է (video) ՔԿ-ից հաստատում են՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am