Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ

Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին․․․գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Քանի օր է՝ դրած ադրբեջանական մեդիա տիրույթում փնտրում եմ հայտարարություններ, նյութեր, որտեղ ասում են՝ Արծվաշենը հայկական տարածք է, դա ՀՀ տարածք է, պետք է ետ տալ Արծվաշենը։ Ի «զարմանս» ինձ՝ ոչ մի նման տեքստ չկա, փոխարենը կա խինդ, ուրախություն, հրճվանք ՀՀ ղեկավարի պաշտոնում նստած իրենց թեկնածուի տեքստերի վերաբերյալ, ով ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ տարածքում «ադրբեջանական» հողեր փնտրելու հարցում։

Փաշինյանի ու «Քանդենք պետություն» քաղաքական ուժի հարցում ինձ համար վաղուց ամեն ինչ պարզ է, ոչ միայն ինձ համար, վստահ եմ։ Իմ գնահատմամբ՝ իրենք ադրբեջանական շահերի սպասարկմամբ են զբաղված, ցավալի է դա, բայց իրենք դա վաղուց էլ չեն թաքցնում։ Մեր քննարկվելիքը պետք է լինի այլ հարցի շուրջ՝ ինչ անել, ինչպես անել, որ կանխել նոր տարածքների հանձնումը, ինչ անել, որ թույլ չտալ Ալիևի թելադրանքով ՀՀ-ում առհասարակ սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Մենք այդ վտանգավոր զարգացումները կանխելու հնարավորությունը ունենք, մեր քննարկումը դրա մասին պետք է լինի։ Ոչ թե «վայ-վայ» կանչենք կամ քննարկենք, թե ինչպես են կործանում երկիրը, այլ ԿԱՆԽԵՆՔ։

Ի վերջո՝ թե՛ խորհրդարան անցած, թե՛ չանցած քաղաքական ուժերը հավաքական առումով ավելի մեծաթիվ ձայներ են տարել, քան «Քանդենք պետությունը» ուժը։ Ուրեմն այդ խնդիրը՝ կանխելու նոր տարածքների հանձնումը, միանգամայն լուծելի է, եթե աշխատանք տարվի՝ համառ, խելացի, կամային, եթե դրա մեջ ոչ թե ամեն մեկը իր «փայ»-ը ման գա, այլ ասի՝ սա մեր պետության հարցն է, սա բացարձակ առաջնահերթություն է, ուրեմն պետք է մի կողմ թողնել ամբիցիաները ու խելք խելքի տալ։

Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու, բոլորն էլ դա լավ հասկանում են, ուստի ոչ թե պետք է մենք մեր ուղեղում պատրաստվենք Ալիևի թեկնածուի հերթական զիջումներին, այլ պատրաստվենք այդ զիջումները կանխելուն։ Դրա հնարավորությունը կա, ուղղակի պետք է աշխատել․․․»,-գրել է նա։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Սահմանափակումներ են մտցվել Գերեզմանը հայտնաբերել է թալանված Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Հայաստանն առաջին մեդալն է ապահովել ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր է Տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը Վրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Ընդդիմությունը կա՛մ կանցնի այդ կարմիր գիծը, կա՛մ․․․ Հայկ Նահապետյանը զգուշացնում է (video) Լսեցի՞ք՝ ինչ ասաց Ռուբեն Ռուբինյանն իր հայրիկին․ աղբակույտը վերադառնում է իրեն․ Սուրեն Սուրենյանց (video) Ռուսաստանն ազդանշան է ուղարկել. «Հույսեր չունենաք» (video) Պայթյուն Թուրքիայի Իզմիր քաղաքում. կան զոհեր «Վասալ Փաշինյանին Ալիևը նորից խայտառակել է» (video) ԿԸՀ-ն հավատարմագրել է Ազատ քվե դիտորդական առաքելությունը Ալիևն արդեն խախտել է այդ պայմանագրի գլխավոր նախապայմաններից մեկը․ Գոհար Մելոյան (video) Ջերմուկի Արսենյանի տղեն իր ունեցվածքը դուրս է տանում․ Նիկոլը «կուտի» նրան, ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Հենց այս կետում Փաշինյանին կանգնեցնելու ենք, իսկ հետո․․․ Տիգրան Աբրահամյան (video) Младшего брата бывшего премьер-министра Венгрии задержали по подозрению в незаконной переправке мигрантов через границу «Ալե՛ն, ինչքան ուզում ես խելոք պահիր քեզ, Ալիևը ծեծը տալու է» (video) Մանե Թանդիլյանի կոշտ պատասխանը Փաշինյանի ՄԻՊ-ին․․․ (video) Ասեմ՝ Նիկոլի որ սխալ հաշվարկի պատճառով Հայաստանը թանկ վճարեց պատերազմում․ Սուրենյանց (video) Կապանի քաղաքապետի ՔՊ֊ական թեկնածուն ՀՀ ամենահարուստ պաշտոնյան է․ oragir.news Ռուսաստանն իր խոսքը գետնին չի գցում․ ինչու՞ է Փաշինյանն Ալեն Սիմոնյանի ուղարկել Մոսկվա․ Նահապետյան (video) Փաշինյանի արածի վերջը չկա․․․ մի քանի տարվա հարց կլինի, որ․․․ Ավետիք Չալաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am