«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

Օգոստոսի 21-ին եւ 22-ին տեղի է ունենալու «Վարչաֆեստ»-ը` վարչապետի փառատոնը, որի այցելուներին արգելված է միջոցառման տարածք դրսից սնունդ եւ ըմպելիքներ բերել։ Ավելին՝ խստիվ արգելվում է անգամ դրսից ջուր բերելը։

Միջոցառման օրակարգը բավական հագեցած է․ օգոստոսի 21-ին միջոցառումները մեկնարկում են ժամը 12։00-ին, օգոստոսի 22-ին՝ 09։00-ին եւ շարունակվում մինչեւ կեսգիշեր։ Նման երկարատեւ միջոցառման ընթացքում, բնականաբար, առանց սնվելու եւ հեղուկներ օգտագործելու հնարավոր չէ։ Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված սնունդն ու ըմպելիքները փառատոնի տարածք ներս բերելու արգելքը, ինչպես նաեւ այն, թե արդյո՞ք տեղում այցելուներին սնունդ եւ ըմպելիքներ տրամադրվելու են, զանգահարեցինք «Վարչաֆեստ»-ի պաշտոնական հեռախոսահամարով։

Մեր հարցին, թե ինչու է սնունդ ներս տանելն արգելված, եւ արդյո՞ք այն հնարավոր է ձեռք բերել միջոցառման տարածքում, պատասխանեցին․ «Տարածքում կան սննդի կետեր, որտեղից կարող եք սնունդ գնել»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք նախատեսվա՞ծ է գիշերակացի հնարավորություն։ Մեզ տեղեկացրին․ «Վրաններ ենք տրամադրում՝ մեկ հոգանոց եւ երկու հոգանոց, որոնց արժեքները համապատասխանաբար 8 հազար եւ 12 հազար դրամ են։ Այս արժեքն իր մեջ ներառում է միայն վրանում գիշերակացը»։

Ստացվում է, որ մարդկանց հրավիրում են երկօրյա միջոցառման, որի առաջին օրը 12 ժամ է տեւելու, երկրորդ օրը՝ 15 ժամ, միեւնույն ժամանակ արգելում են սնունդ եւ նույնիսկ ջուր ներս բերել: Եվ պարզվում է` «Վարչաֆեստի» անվան տակ ոմանք մեծ փողեր են աշխատելու` գիշերելու համար նախատեսված վրաններից օգտվելու, սնվելու եւ անգամ ծարավ լինելու դեպքում: Իսկ այս «Վարչաֆեստ»-ը նախապես ներկայացնում էին որպես անվճար միջոցառում՝ ազատ մուտքով։

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Վթարային ջրանջատում Երևանում Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել Ավտովթար՝ Երևանում․ վիրավոր կա Փորձությունների միջով ենք անցնում, վստահ ենք՝ միասնականությամբ կկարողանանք հաղթահարել դրանք Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը․ Sputnik Արմենիա Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան Շվեդիայի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ Ավետիք Չալաբյանը՝ ազատ արձակվելուց հետո․ «Պայքարը բնավ չի ավարտվել և շարունակվելու է» Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար «Թունավոր հակառուսականության» սարսափելի հետևանքները․ Հովհաննես Ավետիսյան (video) Ռուսաստանից Հայաստան հերթական բեռնափոխադրումը կիրականացվի Ադրբեջանի տարածքով Դատարանը որոշում է կայացրել Դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ Իրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասին Հայր Ռուբենը երեխաների հետ խոսել է Հայրենիքի, Եկեղեցու և ընտանիքի հանդեպ սիրո մասին «Հրապարակ». Դրսից կադրեր հրավիրվել են ամենաշատը Տեր-Պետրոսյանի ժամանակ. ովքեր էին նրանք «Հրապարակ»․ Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգեւավճարներից «Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ «Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է «Հրապարակ»․ Արթիկի քաղաքապետն այնքան չի աշխատել, որքան մեդալ է ստացել «Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am