«Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինվորներին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս 5 վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվել, ունեն կոտրվածքներ։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ վեց զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել եւ ստիպել են վազել ճանապարհին, եւ հակագազերն են եղել պատճառը, որ չեն նկատել մոտեցող բեռնատարը: Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Վարորդը ձերբակալվել է, նրան, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն: Գրվել է նաեւ, որ նա վարորդական վկայական չի ունեցել:

Մենք տեղեկացանք, որ վարորդը երեք անչափահաս երեխայի հայր է, նրա կինն այժմ հղի է սպասում են չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Անհայր մնացած երեխաները, հավանաբար, քիչ էին մեր երկրում, եւս չորսն ավելացան նրանց: Պարզ է, որ աղմուկ հանած ողբերգական դեպքի մեղավորին խիստ պատիժ կտան երկար ժամանակով մեկուսացնելով հասարակությունից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Վթարային ջրանջատում Երևանում Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել Ավտովթար՝ Երևանում․ վիրավոր կա Փորձությունների միջով ենք անցնում, վստահ ենք՝ միասնականությամբ կկարողանանք հաղթահարել դրանք Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը․ Sputnik Արմենիա Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան Շվեդիայի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ Ավետիք Չալաբյանը՝ ազատ արձակվելուց հետո․ «Պայքարը բնավ չի ավարտվել և շարունակվելու է» Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար «Թունավոր հակառուսականության» սարսափելի հետևանքները․ Հովհաննես Ավետիսյան (video) Ռուսաստանից Հայաստան հերթական բեռնափոխադրումը կիրականացվի Ադրբեջանի տարածքով Դատարանը որոշում է կայացրել Դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ Իրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասին Հայր Ռուբենը երեխաների հետ խոսել է Հայրենիքի, Եկեղեցու և ընտանիքի հանդեպ սիրո մասին «Հրապարակ». Դրսից կադրեր հրավիրվել են ամենաշատը Տեր-Պետրոսյանի ժամանակ. ովքեր էին նրանք «Հրապարակ»․ Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգեւավճարներից «Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ «Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է «Հրապարակ»․ Արթիկի քաղաքապետն այնքան չի աշխատել, որքան մեդալ է ստացել «Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ «Ժողովուրդ». Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am