Մոսկվայի «սև գործը». Ալիևին նորից պատերազմի «դաբրո» տվեցին

Բաքվի և Ռուսաստանի միջև սպառազինության վաճառքի նոր պայմանագրեր ստորագրելու հարցում որևէ սահմանափակում չկա, Դավոսում «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բաքուն և Մոսկվան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության նոր համաձայնագրերի կնքմանն ուղղված բանակցություններ են վարում, դրանց հետ կապված սահմանափակումներ Ադրբեջանի նախագահը չի տեսնում։ «Սա մի գործընթաց է, որը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այսօր ընթանում են բանակցություններ։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական արդյունաբերությունը զարգանում է, և, ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունն այդ ոլորտում արդյունավետ է», ասել է Ալիևը։ Ինչպես հայտնի է, 2010 թվականից կնքված պայմանագրերով՝ Ադրբեջանը Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական: Ըստ Ալիևի՝ այդ սպառազինության մեծ մասն Ադրբեջանն արդեն ստացել է, ու հիմա Բաքուն և Մոսկվան աշխատում են համագործակցության նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Մոսկվան էլ իր հերթին պարբերաբար հայտարարում է Ադրբեջանին զենք մատակարարելու պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2016 թվականին մամլո ասուլիսում, պատասխանելով հայ լրագրողի հարցին, ասել էր․ «Ադրբեջանը հարուստ է և կարող է զենք գնել ցանկացած երկրից»: Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության ու նոր գործարքներ կնքելու պատճառներ ունի թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն: Ալիևն անընդհատ ցանկանում է ապացուցել, որ Հայաստանից հարուստ է, կարող է աշխարհի ցանկացած երկրից զենք գնել: Մոսկվան էլ իր հերթին շարունակում է ցուցադրել Ադրբեջանի հետ՝ «միայն բիզնես, ոչինչ ավելի» սկզբունքով իր գործելաոճը: Որքան էլ ռուսները նեղվեն Հայաստանում բարձրացվող ու իրենց ուղղված հարցից՝ ինչու՞ է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կնքում պայմանագրեր Հայաստանի ու Արցախի հակառակորդի հետ՝ միևնույն է, շարունակում են իրենց «սև գործը»: Իրականում զարմանալու ոչինչ չկա. Մոսկվան շարունակելու է միշտ զինել Ադրբեջանին, այդ կերպ նա պահպանում է Ադրբեջանի կախվածությունը Մոսկվայից: Սակայն խորքում, բոլորի համար պարզ է, որ հենց Ռուսաստանով է մշտապես մեծ արցախյան պատերազմի բռնկման վտանգը թե՛ քաղաքական որոշման ու «դաբրոյի» առումով, թե՛ առարկայական՝ զենքի վաճառքով: Իսկ հետևություններ պետք է անեն բոլոր նրանք, ովքեր մինչև հիմա էլ համարում են, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է... Մետաքսյա Շալունց

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am