Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության հարցով ծախսերը կտրուկ աճել են. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես.

2026թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով, սակայն աճի կառուցվածքը մտահոգիչ է. տնտեսական ակտիվության հիմնական շարժիչներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը, մինչդեռ գյուղատնտեսությունում գրանցվել է 11.9% անկում։ Առևտրի ոլորտի աճի տեմպը չափազանց ցածր է և գնալով դանդաղում է. հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է 0.9%՝ տնտեսական ակտիվության աճին նպաստելով ընդամենը 0.1 տոկոսային կետով։

Արտաքին առևտրի զարգացումներն էլ ավելի են խորացնում տնտեսական աճի կայունության վերաբերյալ մտահոգությունները։ Առաջին կիսամյակում դոլարային արտահայտությամբ արտահանումը նվազել է 6.7%-ով, ներմուծումը աճել է 4%-ով, մինչդեռ ներմուծման իրական ծավալը նվազել է 10.3%-ով։ Արդյունքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը վատթարացել է 21.6%-ով:

Հատկանշական է, որ 20.9%-ով կրճատվել է առևտրաշրջանառությունը ՀՀ ամենախոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ի հետ. նվազել են թե՛ ներմուծումը և թե՛ արտահանումը։ Ի դեպ, ՌԴ-ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում արտաքին առևտրի դինամիկան կարող է ավելի վատթարանալ։

ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասով արձանագրվել է բարձր կատարողական։ Առաջին կիսամյակում փաստացի եկամուտները կազմել են 1,643.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.7%-ով ավելի, իսկ ճշտված ծրագրի նկատմամբ կատարողականը կազմել է 106.0%։

Եկամուտների բարձր կատարողականն ինքնին չի կարող վկայել հարկաբյուջետային քաղաքականության բավարար արդյունավետության մասին, քանի որ դրանց գերակատարումը տեղի է ունեցել միաժամանակ պետական ծախսերի զգալի թերակատարման պայմաններում։

Պետական բյուջեի ծախսերի կատարողականը շարունակում է մնալ առավել խնդրահարույց ուղղություններից մեկը։ Առաջին կիսամյակում ընդհանուր ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է ընդամենը 83.2%. դրանք թերակատարվել են 317.4 մլրդ դրամով։ Թերակատարված գումարի զգալի մասը չորս նախարարությունների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով է՝ համապատասխանաբար 59.5 մլրդ դրամ, 58.9 մլրդ դրամ, 56.2 մլրդ դրամ և 42.2 մլրդ դրամ:

Արձանագրվել է կապիտալ ծախսերի խիստ ցածր կատարողական՝ ընդամենը 56.4%։ Ի դեպ, կապիտալ ծախսերը նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են՝ 28.3%-ով։

Լուրջ մտահոգության տեղիք է տալիս ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի ցածր կատարողականը, ինչը պարզապես առանձին ծրագրերի գծով պատահական կամ տեխնիկական շեղման խնդիր չէ, այլ վկայում է բյուջետային պլանավորման, ծրագրերի իրականացման և կառավարման արդյունավետության համակարգային խնդիրների առկայության մասին։ Ստացվում է, որ պետությունը նախատեսում է ծախսեր, սակայն չի ապահովում դրանց՝ ամբողջությամբ և ժամանակին իրականացումը՝ սահմանափակելով տնտեսական աճի, ենթակառուցվածքների զարգացման և պետական քաղաքականության հայտարարված առաջնահերթությունների իրականացման վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը։

Վերը նշված ռազմավարական կարևորագույն ծրագրերի գծով լուրջ թերակատարումների ֆոնին ծայրահեղ մտահոգիչ է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 41.9%-ով աճել են «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի գծով ծախսերը (հասնելով 2.7 մլրդ դրամի, կատարողականը՝ 91.4%)։ Այդպիսի աննախադեպ աճի հիմնական պատճառը, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող մի քանի խոշոր գործարարների հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ պետության՝ վերջին շրջանում լայն թափ ստացած հետապնդումներն են։

Բյուջեի եկամուտների գերակատարումը և ծախսերի թերակատարումը հանգեցրել են կանխատեսված պակասուրդի փոխարեն զգալի հավելուրդի ձևավորմանը։ 2026թ. առաջին կիսամյակի համար ճշտված ծրագրով նախատեսված 342.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն փաստացի արձանագրվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդ, այսինքն՝ բյուջեի կատարումը ծրագրից շեղվել է շուրջ 409.7 մլրդ դրամով։ Հատկանշական է, որ, չնայած առաջին կիսամյակի բոլոր վեց ամիսներին բյուջեն եղել է հավելուրդային, տարվա ընթացքում վերանայման արդյունքում նախապես ծրագրված պակասուրդն էլ ավելի է բարձրացվել, մինչդեռ փաստացի ծախսերը նույնիսկ հաստատված բյուջեի ցուցանիշից են պակաս եղել՝ 253.8 մլրդ դրամով։

2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության համաձայն` բարձր տնտեսական աճի և բյուջեի եկամուտների գերակատարման հետ մեկտեղ արձանագրվել են պետական ծախսերի զգալի թերակատարում ու բյուջեից զգալի շեղումներ։ Տնտեսական աճի կառուցվածքը, արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացումը, գնաճի պահպանվող ճնշումները, կապիտալ ծախսերի անկումը, ռազմավարական ծրագրերի ցածր կատարողականը և բյուջեի փաստացի հաշվեկշռի ծրագրից հսկայական շեղումը ցույց են տալիս, որ հիմնական անլուծելի խնդիրը շարունակում է մնալ ոչ այնքան ռեսուրսների առկայությունը, որքան պետական տնտեսական քաղաքականության և կառավարման արդյունավետության ապահովումը։ Առանց այս ուղղությամբ էական բարելավման՝ բարձր տնտեսական աճի և բյուջետային եկամուտների դրական ցուցանիշներն ինքնին չեն կարող վերածվել կայուն տնտեսական զարգացման որակական առաջընթացի։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` luys.am

դիտվել է 168 անգամ
Լրահոս
«Զվարթնոց»-ում ամիսներ առաջ ձերբակալված Հովհաննեսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է #ՈՒՂԻՂ․ «Բացահայտեմ՝ ինչու է Փաշինյանն ԱԺ ծեծկռտուքից հետո հիստերիայի մեջ ընկել»․ Արամ Սարգսյան (video) Կալաս․ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուց ՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումը «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ․ մանրամասներ Բողոքները շատ են, մարդիկ զրկվում են իրենց եկամուտներից. Նարեկ Կարապետյան (video) Հութիներ թիրախավորել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ Տաքսու վարորդներն ամբողջ օրը աշխատում են, գումար տուն տանեն, բայց․․․ Տիգրան Աբրահամյան (video) Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ ինչ է եղել երեկ (video) Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Նեթանյահուի կուսակցությունը հաղթել է Կաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյա Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է Վեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին «Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը… բայց սա ամենը չէ». Էդուարդ Շարմազանով Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով Ուժեղն էլ դո՞ւք եք Լավրովը ժամանել է ԱՄՆ ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am