«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ հանդիսանալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ալյուրի եւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը նշել է, թե հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետեւանքները թողնի դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացումը:
«Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, որովհետեւ հրուշակեղենի առաքումը հիմնականում տրանսպորտով է իրականացվում: Իսկ այդ տրանսպորտն էլ աշխատում է դիզվառելիքով: Հրուշակեղենի գին դեռեւս չենք բարձրացրել, բայց արդեն զգում ենք, որ շուտով կաշխատենք վնասով»,- ասել է նա` հավելելով որ առաջիկայում կամփոփեն հունվար ամսվա ցուցանիշները եւ որոշում կկայացնեն:
Մասնագետների պնդմամբ` նույն խնդրի առաջ են կանգնած մի շարք այլ տնտեսվարողներ եւս, ու եթե ոչ առաջիկա օրերին, ապա առնվազն առաջիկա ամիսներին նրանք էլ կամաց-կամաց կսկսեն բարձրացնել իրենց արտադրանքի գները»:
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը