Ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը. Ա. Գևորգյանից մինչև Հ. Հովսեփյան և Վ. Գասպարյան

Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել», հայտարարեց Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին իր հայտնի ելույթում եւ դրանից անմիջապես հետո «խոհեմաբար» լծվեց համակարգային փոփոխությունների: Այսպիսով՝ վերջին շաբաթների կադրային շարժը եւ հավանական զարգացումները թույլ են տալիս ասելու, որ նախագահ Սարգսյանը, մեծ հաշվով անխոհեմություն չի դրսեւորում կադրային ռակիրովկաներում: Փոփոխությունների մեկնարկը տրվեց ԱԱԾ պետի փոփոխությամբ, վարկաբեկված եւ հեւիհեւ հանրությանը ներկայացող տարեց Գորիկ Հակոբյանը իր տեղը զիջեց թարմ ուժի՝ ի դեմս Գեորգի Կուտոյանի, որը մինչ այդ նախագահի իրավական հարցերով խորհրդական էր: Նա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերն է, ուսյալ երիտասարդ, որի նշանակումը սուր արձագանքներ առաջ չբերեց, քանի որ Կուտոյանը դեռեւս չմսխված ու չվարկաբեկված տեսակ է, ինչից չէր կարելի խուսափել, եթե Գորիկ Հակոբյանը փոխարինվեր համակարգի ցանկացած հին դեմքով: Այս նշանակմանը հաջորդեց դաշնակցական նախարարների ներմուծումը կառավարության կաբինետ: Այս քայլի պատճառների ու նպատակի մասին շատ է խոսվել ու ասվել է գրեթե ամեն ինչ, առանձնապես նոր հայտնություն չեն անի, հիշեցնելով, որ այն նպատակաուղղված էր ներիշխանական հարաբերություններում բալանսը պահելու եւ թիմին ինչ-որ բաներ հասկացնելուն… Լեւոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի նախկին տեղակալը, այժմ Էներգետիկայի ու բնական բաշարների նախարար, համարվում է Սերժ Սարգսյանի շախմատի ընկերը, նրա ամենամտերիմ անձանցից մեկը, ով աչքի չի ընկնում սկանդալային պատմություններով: Կկարողանա՞ գլուխ հանել իրեն վստահված ոլորտից, միայն ժամանակը ցույց կտա: Այս համատեքստում ուշագրավ էր նախկին նախարար Երվանդ Զախարյանի պաշտոնանկությունը: Դեռեւս նշանակման ժամանակ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ որոշ նախարարներ, նրանց թվում Զախարյանն ու Հովհաննես Մանուկյանը իրենց մանտադի համար կլորիկ գումար են մուծվել: Զարմանալի էր, որ Սերժ Սարգսյանը գնաց նման քայլի, ինչը կնշանակի, որ նշվածների առջեւ ինչ-որ բան վերադարձնելու խնդիր է դրված եղել… Այսօր էլ նախագահն անձամբ ՊԵԿ ղեկավարի պաշտոնում ներկայացրեց իր վերահկողության ծառայության արդեն նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին: Սա այն բարդագույն ոլորտներից է, կարելի է ասել տնտեսության թափանիվներից մեկը, որը վերահսկում է երկրի ֆինանսկան շարժերը,իսկ Հայաստանը այսօր, իսկապես, հայտնվել է իսկապես ծանր եւ բարդ տնտեսական վիճակում եւ փաստացի պահվում է արտաքին վարկերի հաշվին, քանի որ որեւէ մեկին գաղտնիք չէ, թե ինչ մակարդակում է հարկային եւ մաքսային վարչարարությունը եւ ինչ արտացոլումներ են դրանք հաճախակի գտնում՝ էլ գործարարների ինքնասպանություններ, էլ փոքր ու միջին բիզնեսի սննկացման մասին ահազանգեր… ՊԵԿ նոր պետ Հովհաննես Հովսեփյանը քաղաքական երկարամյա կարիերայի ընթացքում վաստակել է փորձառու եւ հավասարակշռված անձնավորության համբավ,տիրապետում է կառավարման հմտություններին եւ Հովիկ Աբրահամյանի հետ աշխատանքային փորձ ունի: Իսկ ամենաուշագրավը Արմեն Գեւորգյանի վերադարձի հավանականությունն է, որը պետք էփոխարինի Վաչե Գաբրիելյանին: Այն որ Գեւորգյանը հմուտ ֆունկցիոներ է ու իր գործի գիտակ, որեւէ մեկը չի վիճարկի, սակայն նա համարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի <<մարդը>>: Հետաքրքիր է արդյոք նրա վերադարձով ազդարարվում է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտության ավարտը ու վերջինի սահուն վերադարձը իշխանական համակարգ: Բայց նկատի ունենալով, որ նախորդ երկու նախահագներից եւ ոչ մեկի դեպքում չի գործել <<իշխանությունը տվեցի՝ ետ ստանալու ակնկալիքով>> ստվերային պայմանավորվածությունը, կարելի է կարծել, որ Սերժ Սարգսյանն ընդամենը իր ոճի մեջ է.նա իր սովորության համաձայն իր կողքին է պահում այսպես կոչված իր մրցակիների շրջապատին: Նրա թեկնածության համար պնդել է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Չի բացառվում, որ Արմեն Գեւորգյանի վերադարձով նպատակ է հետապնդվում հակակշռել Դավիթ Հարությունյանին, որը համարվում է գործող կառավարության շարժիչ ուժը: Ի դեպ երկուսն էլ հմտորեն տիրապետում են ներիշխանական խոհանոցին եւ ինտրիգանտի համբավ ունեն, հետեւաբար մրցակցությունը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Եւ, իհարկե, այս ներքին անցուդարձում չենք կարող շրջանցել ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով Սերժ Սարգսյանին զուգահեռ թուրն առել ու ընկել է իր ղեկավարած համակարգի ջանին՝ փրթում է ու փրթում, ազատվում արատներից ու բարեփոխում համակարգը՝ ցույց տալով, որ ինքն էլ ոչ պակաս բարեփոխիչ է ու Սերժ Սարգսյանի արձակած ալիքը պետք է անցնի իր կողքով: Անի Սահակյան

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am