Թող Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, հոգու և մտքի զորություն․ Տեր Եզրասը՝ Վեհափառին

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը, հոգևորականաց դասը, թեմական խորհրդի անդամներն ու էջմիածնասեր հայորդիները որդիական ջերմ սիրով և հոգու անհուն բերկրանքով շնորհավորում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ հոբելյանական տարեդարձի առիթով։

Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասվում է. «Փառք և գոհություն ենք մատուցում առ Բարերարն Աստված, Որի կամոք և Աստվածային նախախնամությամբ Դուք կոչվեցիք ծառայելու Հայոց Սուրբ Եկեղեցում իբրև Լուսավորչի սրբազան Աթոռի ազգընտիր գահակալ։

Եկեղեցու և հայերինքի առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ, սակայն Ձերդ Սրբության անսասան հավատով և հաստատուն հույսով լցված՝ զորանում ենք Տիրոջ այս անխախտ խոստումով, որ Նա տվել է Իր Սուրբ Եկեղեցուն. «Ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի և ում վրա այն ընկնի կճզմի» (Մատթեոս ԻԱ 44)։

Այս խոսքերը ևս մեկ անգամ վկայում են, որ Քրիստոսի հաստատած վեմին հակառակ կանգնող որևէ ուժ չի կարող հարատևել, իսկ Աստծո կամքն ու ճշմարտությունը չեն կարող խորտակվել։

Այս օրհնյալ առիթով մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք վերառաքում առ Աստված՝ հայցելով, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, հոգու և մտքի զորություն, համբերություն ու անսպառ եռանդ՝ միածնաէջ Սուրբ Էջմիածնի տերունապատվեր առաքելությունը կյանքի կոչելու Ձեր աստվածահաճո, հայրենանվեր և եկեղեցաշեն ծառայությամբ և Ձեր հայրապետական հոգածությամբ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի»։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Եվս մեկ քայլ նահանջ՝ ժողովրդավարության սկզբունքներից․ Թանդիլյան Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակին Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան Զգացմունքներս խեղդում են, ԲԱՅՑ… «Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրախախտումներ Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը Ոսկու գինը նվազել է Չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին» ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է Բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ Այդ փոխհատուցումը չպիտի շրջանցի Քաղաքացիական պայմանագրի անդամների փողերը․ Իշխանյանի առաջարկը Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան Հայաստանում ՌԴ դեսպանությունն իր տարակուսանք է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am