Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել, քանի որ երկրի ղեկավարության մեծ մասն այլևս չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է 77 WABC ռադիոկայանի եթերում իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենի հետ հարցազրույցում։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն շատ լավ վիճակում է Իրանի առումով և, ըստ էության, վերահսկում է Հորմուզի նեղուցը։

«Նավատորմը վերացել է, օդուժը վերացել է, ղեկավարությունը վերացել է։ Խնդրի մի մասն այն է, որ այնքան շատ ղեկավարներ են վերացել, որ համաձայնություն կնքելը հեշտ չէ։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու», – ասել է Թրամփը։

 ԱՄՆ առաջնորդը կրկնել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նրա պնդմամբ՝ եթե ինքը 2018 թվականին դուրս չգար 2015 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, ապա Իրանը միջուկային զենք կունենար և շատ արագ ու առանց վարանելու կօգտագործեր այն և «կջնջեր Իսրայելը, կջնջեր Մերձավոր Արևելքը»։

 

 

«Երբ մենք հարվածեցինք նրանց B-2 ռմբակոծիչներով, նրանք ընդամենը երկու շաբաթ էին հեռու նոր միջուկային ռումբ մշակելուց։ Ահա թե ինչու էի ես ստիպված դա անել, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նման զենք ունենան», – նշել է ամերիկացի առաջնորդը՝ նկատի ունենալով 2025 թ. հունիսի 22-ին Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։

 

 

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ի դաշնակից մերձավորարևելյան որոշ երկրներ «կիսաչեզոք» դիրք էին զբաղեցրել Իրանի դեմ հակամարտության ընթացքում։

«Երբ այս ամենը սկսվեց, ի զարման բոլորի նրանք (խմբ.՝ Իրանը) սկսեցին հրթիռային հարվածներ հասցնել կիսաչեզոք երկրներին։ Նրանք հարվածեցին Սաուդյան Արաբիային, Կատարին, ԱՄԷ-ին, Քուվեյթին, Բահրեյնին…. Եթե նրանք միջուկային զենք ունենային, ապա այն կօգտագործեին բոլորի դեմ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը չի հարձակվել տարածաշրջանի որևէ երկրի վրա, այլ թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները և ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Կոնջորյանն էլ, Ալեքսանյանն էլ 2 կուսակցություն են փոխել, մեզնի՞ց եք խոսում»․ Արթուր Խաչատրյան (video) Ես գիտեմ՝ ինչպես պետք է հեռացվեն սրանք․ Բագրատ սրբազան (video) «Ձեզ ասեմ՝ ինչու՞ չեն փորձում կանգնեցնել բանակում ու փողոցներում մшհերը»․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ «Քաղաքական պու*անկա է» որակել․․․ Խաչիկ Մանուկյան (video) ՎԵՐՋ․ Հիմա տեսա՞ք՝ Տիգրանաշենն է հանձնում, ու․․․ Անժելա Թովմասյան (video) Արամ Հովհաննիսյանը ցուցում է տվել Հայկ Բաբայանին նռնակ նետել (video) Եռապատերազմի իշխանություն, դուք, որ մեզ քննադատում եք, ուրեմն․․․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) «Հե՛տ բերեք հին Նիկոլին»․ Քրիստինե Վարդանյան (video) Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Պրոբացիայի ծառայության պաշտոնյաները և Ջրվեժի փոխքաղաքապետը մեղադրվում են պաշտոնեական կեղծիքի մեջ Մեր աղոթքն ենք հղում Բարձրյալ Աստծուն՝ Վեհափառ Հոր բարօրության և իր աստվածահաճո առաքելության կատարման համար. Տավուշի թեմ Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում. Շիրակի թեմ «Տելեգրամ»-ի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայոց Հովվապետին մաղթում ենք արևշատ օրերով երկար տարիների կյանք, առողջություն, Աստծուն նվիրված հովվապետական ծառայության մեջ նորանոր բարձունքներ նվաճելու անկոտրում կամք. Վիրահայոց թեմ Նավթի գներն աճել են «Թալանչի տականք, անասուններ»․ Մարիաննա Ղահրամանյանի հիշեցումներն Արայիկ Հարությունյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ Արցախի չլինելու հետևանքները մանր-մանր, բայց շա՜տ ծանր ենք զգալու «Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան Ալեն Սիմոնյանին հանդիպելուց հետո ձեռքը կորցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել. փաստաբան (video) Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Արդեն վտանգներ եմ զգում ՔՊ-ի պահվածքից․ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու (video) Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am