Սերժ Սարգսյանի խաղը Մոսկվայում ու Թբիլիսիում

Հաջորդ շաբաթ Պրահայում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև: Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի ռուս-վրացական սահմանին բեռների մոնիտորինգի մասին 2011թ. կնքված պայմանագրի իրականացումը: «Մենք մեծ հույսեր ենք կապում ռուս-վրացական մաքսային վարչարարության և առևտրի մոնիթորինգի մասին համաձայնագրի հետ և ակնկալում ենք, որ այն հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանում առևտրի համար»,- ասել է Կարասինը: Լրագրողի հարցին, թե այդ պայմանագրի գլխավոր շահառուն արդյոք Հայաստա՞նն է, և Մոսկվան դա անում է ավելի շատ Երևանի համար, քան՝ իր, Կարասինը ռուսաստանյան «Կոմերսանտին» պատասխանել է. «Հայաստանի խնդրանքն իսկապես կա: Բայց տվյալ դեպքում խոսքը զուտ Ռուսաստանի ու Վրաստանի միջև երկկողմ համաձայնագրի մասին է»: Դեկտեմբերի կեսին մի ուշագրավ հայտարարություն էր հնչել այն մասին, որ Հայաստանը կարող է Ռուսաստանից ուղարկվող բեռները ստանալ Հարավային Օսիայից: Բանն այն է, որ շվեյցարական SGS ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագիրը թույլ է տալիս դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնել Հարավային Օսիայի միջոցով` «Կազբեգի-Վերին Լարս» ճանապարհին արտակարգ իրավիճակների դեպքում: Ըստ էության, այս մասին էր ասել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հանդես գալով խորհրդարանում։ Նա վստահեցրել էր, որ համաձայնագիրը համապատասխանում է Վրաստանի շահերին: «Թուրքիան, Հայաստանը և մյուս երկրները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են օգտվել այդ միջանցքից: Բայց կրկնում եմ, սա ընդամենը միակողմանի ստորագրություն է: Բայց մենք շարունակելու ենք բանակցությունները, քանի որ մեզ համար անընդունելի են Ռուսաստանի կողմից առաջ քաշված որոշակի պայմաններ», նշել էր Կվիրիկաշվիլին: Այլ կերպ ասած՝ ֆորսմաժորային իրավիճակում Ցխինվալով անցնող տրանսպորտային միջանցքից կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը և այլ երկրներ: Ի դեպ, Վրաստանի վարչապետի այս հայտարարությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունվել վրաստանյան ընդդիմության կողմից: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները ընդդիմանում էին՝ նշելով, որ երրորդ երկրների կողմից միջանցքի օգտագործումը կխախտի 2011թ. ձեռքբերված համաձայնությունը, որով պաշտոնական Թբիլիսին հանել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վետոն։ Դեկտեմբերին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Թբիլիսի մեկնեց: Ակնհայտ էր, որ այս հարցը քննարկելու էր հայ-վրացական բանակցություններում: Մի կողմից պարզ է, որ Ռուսաստանն ու Վրաստանը փորձում են լուծել քաղաքական, ինչպես նաև տրանսպորտային-տնտեսական խնդիրներ: Իր հերթին պաշտոնական Թբիլիսին մտադիր է բացել միջանցքները Հայաստանի համար, իհարկե, նշվում է՝ «եթե Վերին Լարսում առաջանան ֆորս-մաժորային իրավիճակներ»: Պարզ է, թե ինչ նշանակություն ունի Վրաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի համար: Հստակ է, թե Հայաստանի համար Վերին Լարսին այլընտրանք փնտրելը ինչ կարևոր խնդիր է: Փաստորեն, վրացական կողմը Հայաստանին այլընտրանքային ճանապարհ է առաջարկել, պաշտոնական Մոսկվան էլ արձանագրում է, որ հայկական կողմը խնդրել է Մոսկվային: Կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները և՛ բանակցել են Մոսկվայի, և՛ Թբիլիսիի հետ, ինչի արդյունքում Հայաստանը Վերին Լարսից ազատվելու հնարավորություն է ստացել: Մնում է հայ-վրացական և ռուս-վրացական բանակցությունների արդյունքով այն կիրառվի գործնականում: Թամար Բագրատունի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am