Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում. Շիրակի թեմ

Շիրակի թեմը շնորհավորել է Վեհափառին։

«Վեհափա՛ռ Տեր,

Շիրակի թեմի հոգևորականաց դասը, աշխատակազմն ու հավատավոր ժողովուրդը շնորհավորում են Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Հայրապետական Ձեր ծառայության տարիները մեր ժողովրդի հոգևոր կյանքի պատմության մեջ նշանավորվել են հավատքի պահպանման ու զորացման, եկեղեցական կյանքի վերակենդանացման և ազգային արժեքների նկատմամբ պատասխանատվության խորացմամբ։

Ձեր հովվապետական տեսլականով Հայոց Եկեղեցին շարունակում է լինել այն սրբազան տունը, որտեղ մարդը վերադառնում է Աստծուն, ընտանիքը՝ իր հավատքի արմատներին, երիտասարդը՝ իր ինքնությանն ու կոչմանը, իսկ ժողովուրդը՝ իր հոգևոր ժառանգությանը։

Այսօր, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը առավել քան երբևէ կարիք ունեն հոգևոր ամրության, համերաշխության և հույսի, Ձեր Հայրապետական խոսքն ու օրհնությունը շարունակում են հնչել որպես հավատքի, տոկունության և Աստծուն ապավինելու և միասնական լինելու կոչ։ Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում։

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր անսահման ողորմությամբ և շնորհով զորացնի Ձերդ Սրբությանը, պարգևի քաջառողջություն, երկար և արևշատ կյանք, հոգու խաղաղություն ու անսպառ կորով՝ շարունակելու Ձեր նվիրական առաքելությունը՝ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի զորացումն հավատավոր մեր ժողովրդի և ի շինություն մեր Հայրենիքի։

Թող Աստծո Սուրբ Աջը միշտ հովանի լինի Ձերդ Սրբությանը, իսկ Ձեր Հայրապետական ծառայության յուրաքանչյուր օրը պսակվի նորանոր բարի գործերով, հոգևոր պտուղներով և Աստծուն հաճելի ծառայությամբ։

Որդիական խոնարհութեամբ՝

Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն»։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
ՎԵՐՋ․ Հիմա տեսա՞ք՝ Տիգրանաշենն է հանձնում, ու․․․ Անժելա Թովմասյան (video) Արամ Հովհաննիսյանը ցուցում է տվել Հայկ Բաբայանին նռնակ նետել (video) Եռապատերազմի իշխանություն, դուք, որ մեզ քննադատում եք, ուրեմն․․․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) «Հե՛տ բերեք հին Նիկոլին»․ Քրիստինե Վարդանյան (video) Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Պրոբացիայի ծառայության պաշտոնյաները և Ջրվեժի փոխքաղաքապետը մեղադրվում են պաշտոնեական կեղծիքի մեջ Մեր աղոթքն ենք հղում Բարձրյալ Աստծուն՝ Վեհափառ Հոր բարօրության և իր աստվածահաճո առաքելության կատարման համար. Տավուշի թեմ Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում. Շիրակի թեմ «Տելեգրամ»-ի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայոց Հովվապետին մաղթում ենք արևշատ օրերով երկար տարիների կյանք, առողջություն, Աստծուն նվիրված հովվապետական ծառայության մեջ նորանոր բարձունքներ նվաճելու անկոտրում կամք. Վիրահայոց թեմ Նավթի գներն աճել են «Թալանչի տականք, անասուններ»․ Մարիաննա Ղահրամանյանի հիշեցումներն Արայիկ Հարությունյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ Արցախի չլինելու հետևանքները մանր-մանր, բայց շա՜տ ծանր ենք զգալու «Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան Ալեն Սիմոնյանին հանդիպելուց հետո ձեռքը կորցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել. փաստաբան (video) Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Արդեն վտանգներ եմ զգում ՔՊ-ի պահվածքից․ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու (video) Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Բագրատ Սրբազանի շնորհավորանքը Վեհափառ Հայրապետին (video) Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները չեն ավարտվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am