Ամերիկյան նվեր ընտրություններից առաջ՝ նոր պատժամիջոցների ցավը

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ վարչակազմի զեկույցը պատրաստ կլինի հունվարի 29-ին: ԱՄՆ-ի նոր պատժամիջոցային ցուցակում կարող են հայտնվել մինչև 400 ռուս գործարարներ ԱՄՆ-ում անհավանական լուրջ են վերաբերվում «կրեմլյան զեկույցում» ռուս գործարարների և պաշտոնյաների ցուցակի նախապատրաստմանը։ Այս մասին Դավոսում՝ «Ռուսաստանի ռազմավարական հեռանկարները» նիստում ասել է Ատլանտյան խորհրդի նախագահ Ֆրեդերիկ Քեմփը։ Նա նշել է, որ ցուցակում կարող է ընդգրկվել 40-400 մարդ։ «Սակայն ներկա պահին դա «պարզապես ցուցակ» է»,-նշել է Քեմփը՝ հավելելով, որ այնտեղ այդ մարդկանց ներառելը չի նշանակում նրանց դեմ պատժամիջոցների սահմանում, սակայն այն հետևանքներ կունենա հեղինակության վրա և կազդի բիզնեսի վրա։ Զեկույցում կներառվեն այն անձիք, ում ԱՄՆ-ը մոտ է համարում ռուսական ղեկավարությանը։ Համապատասխան 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի՝ հունվարի 29-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն ազգային հետախուզության և Պետդեպի հետ կոնգրեսին կներկայացնի զեկույց՝ հակառուսական պատժամիջոցների ընդլայնման պոտենցիալ էֆեկտի մասին։ Մինչ այդ զեկույցի հրապարակումը, նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե կարծում է, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին, սակայն ինքն անձամբ դրան մասնակից չէ։ Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը նշել է. «Նախագահին մեղադրում են նրանում, որ իրեն օգնել են հաղթել ընտրություններում, սակայն դա պարզապես ճիշտ չէ»։ Նա նշել է, որ «զրպարտությունները (դավադրության մասին) սկսել են տարածվել՝ նրան անօրինական նախագահ ճանաչելու նպատակով»։ Սանդերսի խոսքով՝ Թրամփը կարծում է, որ 2016թ. ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտություն եղել է, «նա ասել է այդ մասին, սակայն դա չի նշանակում, որ ինքը մասնակցել է դրան»։ «Նա շատ հստակ հասկացնել է տվել, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտրական շտաբից որևէ մեկը դրա հետ որևէ առնչություն չունեն»,-ասել է մամլո քարտուղարը։ Հիշեցնենք, որ ռուսաստանցի պաշտոնատար անձիք բազմիցս հերքել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության մեղադրանքները, սակայն, ինչպես երեւում է, ամերիկյան վարչակազմն անդրդվելի է: Ավելին՝ Թրամփը, որքան էլ որոշակի զսպվածություն էր դրսեւորում Ռուսաստանի եւ նրա առաջնորդի նկատմամբ, այնուամենայնիվ, չկարողացավ ինքնուրույն գործել՝ Պուտինի հետ հարաբերությունները հարթելու ուղղությամբ: Մի քանի օրից նոր ամերիկյան նոր պատժամիջոցներն անխուսափելի են: Ինչպե՞ս են Պուտինի շրջապատի օլիգարխները խուսափելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից: Այս հարցին է անդրադառնում Bloomberg-ը: ԱՄՆ-ի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ օլիգարխների ցուցակի առաջիկա հրապարակման համատեքստում որոշ ռուս գործարարներ դիմել են Գանձապետարանի և Պետդեպի նախկին աշխատակիցներին օգնության համար, որպեսզի չհայտնվեն այդ ցուցակում։ Bloomberg-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Պետդեպի նախկին աշխատակից Դեն Ֆրիդը, ով մերժել է ռուս գործարարների համապատասխան առաջարկները։ Այլ անձ, ում դիմել են նման խնդրանքով, հայտարարել է, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ Վաշինգտոն են ուղարկում իրենց վստահելի անձանց, որպեսզի նրանք օգնել խուսափել իրենց ազգանունների հրապարակումից։ Գործի ընթացքին ծանոթ երկու աղբյուրներ գործակալությանը պատմել են, որ որոշ ռուս գործարարներ արդեն գնահատում են ԱՄՆ նոր պատժամիջոցների պոտենցիալ ազդեցությունն իրենց ներդրումների վրա։ Ռուսաստանի այլ ներկայացուցիչներ ազատվում են իրենց ակտիվներից, ինչպես դա խորհուրդ են տվել ԱՄՆ-ում նրանց խորհրդատուները։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am