Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհելուց և համաժողովրդական շառաչուն ապտակ ստանալուց հետո որոշել է այլ ռազմավարություն կիրառել։

Ինչպես ՔՊ նախընտրական ծրագրում, այնպես էլ՝ Կառավարության հնգամյա ծրագրում, սրանք սահմանել են կեղծ և ապօրինի դրույթներ, որոնց համաձայն փորձ են անելու հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին։

«Բարենորոգման» շինծու և հակապետական օրակարգի ներքո՝ փորձելու են իրականացնել այն, ինչի մասին դարեր շարունակ երազել են մեր թշնամիները։

Այս գործընթացի շահառուների նպատակն է մեր ազգային եկեղեցու կործանումը, ինչը, բնականաբար, պետք է կանխվի մեր համատեղ ջանքերի գործադրմամբ։

Այս հակապետական, հակաեկեղական արշավի մասն են կազմում բարձրաստիճան հոգևորականներին մեկուսացնելու, կալանավորելու ապօրինի փորձերը։

Այս օրերին մեր սրբազան հայրերի աննկուն, արժանապատիվ պահվածքը իսկապես օրինակ է բոլորիս համար։

Ամոթանքի և հանրային պարսավանքի են արժանի Խորհրդարանի ամբիոնից Վեհափառի հասցեին անպարկեշտ արտահայտություններ անողները։

Չափազանց զավեշտալի է, երբ մեր եկեղեցին իբր քաղաքականությունից դուրս բերելու անհրաժեշտության մասին են խոսում մարդիկ, որոնք անձամբ են իրենց քիթը խոթում եկեղեցու գործերի մեջ, կազմակերպում գրոհներ ՀԱԵ֊ի դեմ։

Սրանք չեն գիտակցում, որ ոչ նման արշավներով, ոչ անգամ քրեական գործերով չեն կարող վնաս հասցնել մեր Եկեղեցուն, սասանել նրա հիմքերը։

Այս քստմնելի քաղաքականության առաջին իսկ օրից հայտնել եմ իմ անշեղ դիրքորոշումը՝ աջակցելով հԱԵ-ին և ամենայն Հայոց Հայրապետին։

Վերահաստատելով այն՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր սիրելի հայրենակիցներին՝ թե աջակցության խոսքերով, թե ֆիզիկական ներկայությամբ պաշտպանել մեր Սրբության Սրբոցը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

«Տեր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ․ 23։34)»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Եռապատերազմի իշխանություն, դուք, որ մեզ քննադատում եք, ուրեմն․․․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) «Հե՛տ բերեք հին Նիկոլին»․ Քրիստինե Վարդանյան (video) Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Պրոբացիայի ծառայության պաշտոնյաները և Ջրվեժի փոխքաղաքապետը մեղադրվում են պաշտոնեական կեղծիքի մեջ Մեր աղոթքն ենք հղում Բարձրյալ Աստծուն՝ Վեհափառ Հոր բարօրության և իր աստվածահաճո առաքելության կատարման համար. Տավուշի թեմ Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում. Շիրակի թեմ «Տելեգրամ»-ի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայոց Հովվապետին մաղթում ենք արևշատ օրերով երկար տարիների կյանք, առողջություն, Աստծուն նվիրված հովվապետական ծառայության մեջ նորանոր բարձունքներ նվաճելու անկոտրում կամք. Վիրահայոց թեմ Նավթի գներն աճել են «Թալանչի տականք, անասուններ»․ Մարիաննա Ղահրամանյանի հիշեցումներն Արայիկ Հարությունյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ Արցախի չլինելու հետևանքները մանր-մանր, բայց շա՜տ ծանր ենք զգալու «Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան Ալեն Սիմոնյանին հանդիպելուց հետո ձեռքը կորցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել. փաստաբան (video) Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Արդեն վտանգներ եմ զգում ՔՊ-ի պահվածքից․ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու (video) Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Բագրատ Սրբազանի շնորհավորանքը Վեհափառ Հայրապետին (video) Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները չեն ավարտվում Կոռւպցիան մտել է ՔՊ-ի շարքեր․․․ բացահայտեցի՝ ասին՝ ձենդ կտրի՛․ Մեսրոպ Մանուկյան (video) «Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը». Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am