Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.

«Տիգրանաշեն՝ ՀՀ գյուղ, թե՞ անկլավ(տեսանյութը՝ նախընտրական շրջանում էի պատրաստել)։

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն՝ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության գյուղերից է՝ Արարատ մարզի Արարատ համայնքի մաս։ Անգամ 2021 թվականի վերոնշյալ օրենքի այս իշխանության կողմից կատարված փոփոխություններով՝ Տիգրանաշենը որպես բնակավայր ներառվել է Արարատ խոշորացված համայնքի կազմում։ Այսինքն՝ այս իշխանությունն օրենսդրորեն ճանաչել է Տիգրանաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածքի անբաժանելի մաս։ Այս հունիսի 7-ին Տիգրանաշենում՝ որպես ՀՀ տարածք, կազմակերպվել են ընտրություններ եւ տեղակայված է եղել 13/50 ընտրատեղամատը։ Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր, օրինակ՝ սեփականության վկայագրեր։

ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Հետևաբար, առանց համապետական հանրաքվեի, Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին։ Այդ հարցով պետք է անցկացվի համապետական հանրաքվե, որի մասնակիցների մեծամասնությունը պետք է կողմ արտահայտվի տարածքի փոխանցմանը։ Առանց դրա՝ Տիգրանաշենի հանձնումը հանդիսանում է հակաիրավական ու հակասահմանադրական»։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Մեր աղոթքն ենք հղում Բարձրյալ Աստծուն՝ Վեհափառ Հոր բարօրության և իր աստվածահաճո առաքելության կատարման համար. Տավուշի թեմ Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում. Շիրակի թեմ «Տելեգրամ»-ի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայոց Հովվապետին մաղթում ենք արևշատ օրերով երկար տարիների կյանք, առողջություն, Աստծուն նվիրված հովվապետական ծառայության մեջ նորանոր բարձունքներ նվաճելու անկոտրում կամք. Վիրահայոց թեմ Նավթի գներն աճել են «Թալանչի տականք, անասուններ»․ Մարիաննա Ղահրամանյանի հիշեցումներն Արայիկ Հարությունյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ Արցախի չլինելու հետևանքները մանր-մանր, բայց շա՜տ ծանր ենք զգալու «Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան Ալեն Սիմոնյանին հանդիպելուց հետո ձեռքը կորցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել. փաստաբան (video) Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Արդեն վտանգներ եմ զգում ՔՊ-ի պահվածքից․ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու (video) Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Բագրատ Սրբազանի շնորհավորանքը Վեհափառ Հայրապետին (video) Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները չեն ավարտվում Կոռւպցիան մտել է ՔՊ-ի շարքեր․․․ բացահայտեցի՝ ասին՝ ձենդ կտրի՛․ Մեսրոպ Մանուկյան (video) «Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը». Արտակ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Տիգրանաշենը հանձնված է․․․ Ռուսաստանը պատժելու է Ադրբեջանին․ Հայկ Այվազյան (video) Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով «Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը»․ Մայր Աթոռը՝ Վեհափառին «Հաստատապես կանգնած ենք Մայր Աթոռի կողքին»․ Մասյացոտնի թեմի շնորհավորանքը Վեհափառին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am