«Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը». Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը։ Իսկ նախօրեին Կիևին հասցված գիշերային հարվածներն ասվածի հաստատումներից մեկն է։

 


Ռազմական մի շաք փորձագետներ այն անվանել են այս տարվա ամենահզոր հարվածներից մեկը։ Բաց աղբյուրների տվյալներով՝ Կիևի և Ուկրաինայի ԶՈւ այլ օբյեկտների ուղղությամբ արձակվել են ավելի քան հարյուր հրթիռ՝ «Ցիրկոն»-ներ, «Իսկանդեր»-ներ, «Կալիբր»-ներ, Х-101 և Х-59МК2 ավիացիոն հրթիռներ՝ 320կգ մարտագլխիկով:

 


Հիմնական թիրախներից մեկը եղել է «Անտոնով» ավիացիոն գործարանը։ Հրդեհի մասշտաբները հաստատվում են ինչպես ԶԼՄ կադրերով, այնպես էլ արբանյակային լուսանկարներով։ Վնասվել են վարչական շենքը և արտադրամասերը, որտեղ հավաքվում էին հեռահար գործողության անօդաչու թռչող սարքեր։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ բալիստիկ հրթիռը խոցել է նաև այն շենքը, որտեղ աշխատում էին օտարերկրյա ինժեներներ։ Ի դեպ, վերջին շրջանում եվրոպական մի շարք երկրներ չեն թաքցնում, որ իրենց անօդաչու սարքերը հարվածներ են հասցնում Ռուսաստանի քաղաքներին։

Լուրջ հարված է հասցվել նաև ուկրաինական բանակի կարիքների համար նախատեսված Բրովարի քաղաքի վառելիքաքսուքային նյութերի պահեստին։

Ռուսաստանը սկսել է ավելի ու ավելի ակտիվորեն հարվածել Ուկրաինայի լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Հարվածի տակ են հայտնվել Մայակի և Զատոկայի կամուրջները, ինչպես նաև Զապորոժի քաղաքի երկու հատվածներն իրար կապող առանցքային կամուրջը: Ըստ որոշ հրապարակումների՝ թիրախում կարող են հայտնվել նաև Դնեպրի վրայով անցնող այլ խոշոր կամուրջներ:

Վերջին շրջանում հրթիռակոծման է ենթարկվել նաև Օդեսայի շրջանը։ Ըստ առկա տվյալների՝ հուլիսի 22-ից Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների աշխատանքը փաստացի դադարել է։ Ուկրաինայի համար դա նշանակում է շուրջ 2 միլիարդ դոլար եկամուտների կորուստ, հացահատիկի արտահանման մոտ 60 % կրճատում, ինչպես նաև երկաթի հանքաքարի ու մետաղական արտադրանքի մատակարարումների դադարեցում։ Հաղորդվում է նաև նավահանգստային ենթակառուցվածքի վնասների մասին:

Ըստ թելեգրամյան ալիքների՝ ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան հազար օբյեկտ։ Նշենք, որ նավահանգիստները միայն տնտեսություն չեն, այլև ռազմական նշանակության լոգիստիկայի կարևոր բաղադրիչ։

Այս ֆոնին, կարելի է ասել, որ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար աստիճանաբար վերացվում են այն «կարմիր գծերը», որոնց հետևում էին։ Ռուսաստանի տարածքում Wildberries-ի օբյեկտներին, նավթավերամշակման գործարաններին, էներգետիկ և թիկունքային ենթակառուցվածքին հասցված ուկրաինական հարվածները, կարծես փոխում են նաև Ռուսաստանի վերաբերմունքը թիրախների ընտրության և զինատեսակների կիրառման հարցում:

Փաստ է, որ Ռուսաստանին ևս զգալի հարվածներ են հասցվում։ Ղրիմն ու Սևաստոպոլը փաստացի դարձել են առաջնագծային տարածքներ, ինչպիսիք են Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզերը։ Իսկ վառելիքային ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն իրականություն է։

Սակայն խոսել հօգուտ Ուկրաինայի ռազմավարական շրջադարձի մասին՝ չի կարելի։ Ռուսաստանը կարծես դեռ նոր է ինտենսիվացնում հրթիռային և ավիացիոն հարվածների քանակներն ու որակները: Իսկ ուկրաինական ՀՕՊ-ը՝ դատելով իրադարձություններից, գործում է իր հնարավորությունների եզրագծին։

Եթե Ուկրաինայում ռուսական հարվածների այս տենդենցը շարունակվի, ապա որոշ ժամանակ հետո, կամ պետք է Ուկրաինային ուղղորդեն դեպի բանակցություններ, կամ Արևմուտքը նոր ճակատ(ներ) պետք է բացի: Այդ դեպքում ո՞ր եվրոպական երկիրը կցանկանա առաջինն ընդունել ռուսական հրթիռները: Կարծում եմ ոչ մի երկիր չի ցանկանա հայտնվել այդ վիճակում, ու նման կերպ օգնել Ադրբեջանի բարեկամ Ուկրաինային»:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ Արցախի չլինելու հետևանքները մանր-մանր, բայց շա՜տ ծանր ենք զգալու «Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան Ալեն Սիմոնյանին հանդիպելուց հետո ձեռքը կորցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել. փաստաբան (video) Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Արդեն վտանգներ եմ զգում ՔՊ-ի պահվածքից․ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու (video) Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Բագրատ Սրբազանի շնորհավորանքը Վեհափառ Հայրապետին (video) Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները չեն ավարտվում Կոռւպցիան մտել է ՔՊ-ի շարքեր․․․ բացահայտեցի՝ ասին՝ ձենդ կտրի՛․ Մեսրոպ Մանուկյան (video) «Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը». Արտակ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Տիգրանաշենը հանձնված է․․․ Ռուսաստանը պատժելու է Ադրբեջանին․ Հայկ Այվազյան (video) Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով «Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը»․ Մայր Աթոռը՝ Վեհափառին «Հաստատապես կանգնած ենք Մայր Աթոռի կողքին»․ Մասյացոտնի թեմի շնորհավորանքը Վեհափառին Չե՛նք թողնի ձեր խղճին․ կոնկրետ հարցեր ունենք Բաքվին ու Երևանին․ Զախարովա (video) «Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը նվիրումի վկայությունն է»․ Արագածոտնի թեմի շնորհավորանքը Վեհափառին Թուրքիան ակտիվացրել է ռազմածովային գործունեությունը Արևելյան Միջերկրականում ԱԺ-ից ինչ որ մեկն ինձ համեմատում է Բեն Լադենի հետ, պիտի պատասխան տան․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video) Կառավարությունն ամիսներ անց անցավ իմ առաջարկած նույն հարկային կարգավորմանը․ Շուշանյան Շոգեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am