«Հաստատապես կանգնած ենք Մայր Աթոռի կողքին»․ Մասյացոտնի թեմի շնորհավորանքը Վեհափառին

Մասյացոտնի թեմը շնորհավորել է Վեհափառի ծննդյան օրը․

«Վեհափա՛ռ Տեր,

Մասյացոտնի թեմի ողջ հոգևոր դասը՝ հավատացյալ ժողովրդով, որդիական սիրով ջերմորեն շնորհավորում է Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
Փորձություններով լի այս ժամանակներում մեր աղոթքն է առ Աստված, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, զորություն, իմաստություն և հոգևոր անսպառ տոկունություն՝ շարունակելու Ձեր հովվապետական առաքելությունը՝ ի շինություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի։

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ամուր մնալ Քրիստոսի հանդեպ հավատքի, Եկեղեցու միության և Հայրապետական Աթոռի նկատմամբ հավատարմության մեջ։ Մասյացոտնի թեմի ուխտապահ հոգևորականությունն ու հավատացյալ ժողովուրդը, որպես Ձերդ Սրբության հոգևոր զավակներ, հաստատապես կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի կողքին՝ վստահությամբ, որ ճշմարտության և արդարության ճանապարհին Աստված չի լքում իր Եկեղեցին։

Մենք հավատում ենք, որ չարի դեմ պայքարը, որքան էլ դժվար ու երկարատև լինի, ի վերջո հաղթական է, երբ Եկեղեցին իր Հովվապետի, հոգևորականության և հավատացյալ ժողովրդի միասնականությամբ հավատարիմ է մնում Քրիստոսին։ Մեր ուժը ոչ թե մարդկային կարողությունների, այլ Աստծո զորության մեջ է։
«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. Ը 31)։

Թող այս հավատքը զորացնի Ձերդ Սրբությանը, մեր հոգևոր դասին և համայն հավատավոր ժողովրդին՝ անսասան մնալու փորձությունների մեջ, պահպանելու Եկեղեցու միությունը և միասին հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահի Հայաստան աշխարհը, անսասան և պայծառ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Իր օրհնությամբ առաջնորդի Ձերդ Սրբության գահակալությունը»։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ Արցախի չլինելու հետևանքները մանր-մանր, բայց շա՜տ ծանր ենք զգալու «Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան Ալեն Սիմոնյանին հանդիպելուց հետո ձեռքը կորցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել. փաստաբան (video) Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Արդեն վտանգներ եմ զգում ՔՊ-ի պահվածքից․ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու (video) Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Բագրատ Սրբազանի շնորհավորանքը Վեհափառ Հայրապետին (video) Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները չեն ավարտվում Կոռւպցիան մտել է ՔՊ-ի շարքեր․․․ բացահայտեցի՝ ասին՝ ձենդ կտրի՛․ Մեսրոպ Մանուկյան (video) «Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը». Արտակ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Տիգրանաշենը հանձնված է․․․ Ռուսաստանը պատժելու է Ադրբեջանին․ Հայկ Այվազյան (video) Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով «Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը»․ Մայր Աթոռը՝ Վեհափառին «Հաստատապես կանգնած ենք Մայր Աթոռի կողքին»․ Մասյացոտնի թեմի շնորհավորանքը Վեհափառին Չե՛նք թողնի ձեր խղճին․ կոնկրետ հարցեր ունենք Բաքվին ու Երևանին․ Զախարովա (video) «Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը նվիրումի վկայությունն է»․ Արագածոտնի թեմի շնորհավորանքը Վեհափառին Թուրքիան ակտիվացրել է ռազմածովային գործունեությունը Արևելյան Միջերկրականում ԱԺ-ից ինչ որ մեկն ինձ համեմատում է Բեն Լադենի հետ, պիտի պատասխան տան․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video) Կառավարությունն ամիսներ անց անցավ իմ առաջարկած նույն հարկային կարգավորմանը․ Շուշանյան Շոգեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am