Ադրբեջանական քարոզչության տապալված արձագանքը

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամը հոդված է հրապարակել.

«Ադրբեջանական քարոզչամեքենան կարծես գործի է դրել մանիպուլացիոն և հաճախ ցինիկ ելույթներով հայտնի, պատմագիտության մեջ ոչ հմուտ զրուցակիցներին մոլորեցնող վիրտուալ տիրույթի գործիչներից մեկին, սակայն՝ անօգուտ։ Վերջինս, խայտառակ սխալներով ելույթից զատ, ոչինչ չհաջողեց՝ արձագանքելով «Գեղարդ» հիմնադրամի պատրաստած տեսանյութին, որտեղ լուսաբանվում էր Շահ Աբբասի ծագումը։ Ռազմովարը որոշեց ծաղրել ադրբեջանցի պատմաբանների պատմական-քարոզչական կեղծ տեքստերի դատապարտումը, սակայն երկու րոպեում հասցրեց շփոթել երկիրը պետության հետ, դինաստիան՝ բանակի, Կարա‑կոյունլուն՝ Ակ‑կոյունլուի, իսկ 16-րդ դարը՝ 20-րդ դարի հետ։

Անդրադառնանք կիրառական ադրբեջանագիտության «մեծն գիտակ» Քյամրան Ռազմովարի մտքի փայլատակումներին․

Թեզ N1․ «Սեֆյանների օրոք Հայաստան գոյություն չուներ»

Այո՛, Շահ Աբբասի օրոք հայկական միասնական անկախ պետություն գոյություն չուներ։ Սակայն ինքնիշխան պետության բացակայությունը չի նշանակում պատմական երկրի, նրա բնակչության և կառույցների անհետացում։ Իտալիան մինչև 1861 թվականը նույնպես միասնական պետություն չէր, բայց ոչ ոք չի պնդում, թե Դանթեն ապրել է գոյություն չունեցող մի վայրում։

Ակադեմիական «Encyclopaedia Iranica»‑ն ուղիղ գրում է, որ օսմաններն ու Սեֆյան Իրանը պայքարում էին Երևանի և «ողջ Արևելյան Հայաստանի» համար։ 1590 թվականի պայմանագրով Շահ Աբբասն օսմաններին զիջեց Հայաստանն ու Անդրկովկասի այլ տարածքներ։ Ըստ երևույթին՝ Քյամրան Ռազմովարի տարբերակով նա հասցրեց զիջել այն տարածքը, որը գոյություն չուներ։ Մինչդեռ Հայաստանում շարունակում էին գործել Էջմիածնի կաթողիկոսությունն ու վանքերը, և կային տեղական հայ մելիքությունները։ Հետևաբար՝ ճշգրիտ ձևակերպումն այն է, որ գոյություն չուներ «հայկական անկախ պետություն», իսկ «Հայաստանը գոյություն չուներ» արտահայտությունը երկրի հասկացության սովորական փոխարինումն է պետությամբ։

Թեզ N2. «Շահ Աբբասը պարզապես հայերին երբեմն տեղափոխում էր»

Ցինիկ ձևակերպում է. կարծես շահը հայերին մի դարակից մյուսն էր դնում։ 1604 թվականին՝ օսմանյան բանակի առջևից նահանջելիս, Շահ Աբբասը կիրառեց «այրված հողի քաղաքականությունը»։ Քաղաքներն ու գյուղերն ավերվում էին, բերքն ու արոտավայրերը՝ ոչնչացվում, իսկ Արևելյան Հայաստանի բնակչությունը բռնությամբ քշվում էր Արաքսից այն կողմ՝ Իրանի ներքին նահանգներ։ Արդյունքում՝ Հին Ջուղան ամբողջովին ավերվեց, իսկ նրա բնակիչները բռնի տեղահանվեցին։ Հենց դրանից հետո Սպահանի մերձակայքում առաջացավ Նոր Ջուղան։ Աղբյուրները խոսում են հարյուր հազարավոր բռնագաղթվածների մասին։ Սա կոչվում է «բռնագաղթ»՝ Մեծ սուրգուն, և ոչ թե՝ «երբեմն տեղափոխում էր»։

Թեզ N3. «Սեֆյաններն ու ղզլբաշները մեկ մեծ ընտանիք էին»

Ղզլբաշները ռազմակրոնական միություն էին՝ հիմնականում կազմված թուրքմենական թյուրքախոս ցեղերից, որոնք դարձել էին Սեֆյանների հենարանը։ Իսկ Սեֆյանները սուֆիական միաբանությունից սերող իշխող դինաստիա էին Իրանում։ Դինաստիայի ռազմական հենարանը և ինքը՝ դինաստիան, նույն բանը չեն, իսկ ղզլբաշ բանակը Սեֆյանների տոհմածառի հետ բացարձակ կապ չունի։

Սեֆյանները, գիտության մեջ առավել տարածված վարկածներից մեկի համաձայն, ունեցել են քրդական ծագում։ Գրականության և պետական կառավարման լեզուն հիմնականում պարսկերենն էր, սակայն Սեֆյանները խոսում էին նաև թյուրքերեն։ Այս փաստերը միմյանց չեն հակասում. ծագումը, լեզուն և պետական պատկանելությունը տարբեր հասկացություններ են։ Փաստերը խոսում են անգրագիտության դեմ։ Շահ Աբբասը սահմանափակեց թուրքմեն ղզլբաշների իշխանությունը և նրանց հակակշիռ ստեղծեց վրացիներից և հայերից։ Ըստ երևույթին՝ ընտանիքն այնքա՛ն համերաշխ էր, որ շահը ստիպված էր սեփական բանակով պաշտպանվել «հարազատների՞ց»։

Թեզ N4. Շահ Իսմայիլը, իբր, «կռվել է Կարա‑կոյունլուների դեմ»

Այստեղ Ռազմովարն իսկական «հայտնագործություն» է անում և Իսմայիլին պատերազմ է ուղարկում դեռ իր ծնվելուց առաջ։ Աբսուրդն այն է, որ Կարա‑կոյունլուները ջախջախվել էին Ուզուն Հասանի կողմից դեռևս 1468 թվականին, իսկ Իսմայիլը ծնվել է 1487 թվականին։ Իսկ թե ադրբեջանական քարոզչության ներկայացուցիչն ինչպե՞ս հասցրեց Իսմայիլին «կռվեցնել» Կարա‑կոյունլուի դեմ, երբ դեռ ծնված էլ չէր, գիտության համար մնում է առեղծվածային․․․

Թեզ N5. «Իրան անվանումն առաջացել է 1935 թվականին»

Սա պարզապես փաստական սխալ է։ Ērānանվանումը վկայված է դեռևս 3-րդ դարում Սասանյան արքա Արտաշիր Ա‑ի տիտղոսակարգում։ Սեֆյան տիրակալները կրում էին «Իրանի շահնշահ» տիտղոսը, և նույնիսկ օսմանյան սուլթաններն էին նրանց դիմում որպես «իրանական երկրների արքաների» և «Իրանի արքայից արքաների»։ 1935 թվականին Իրանը նոր անուն չի ստացել։ Ռեզա շահի կառավարությունը պարզապես խնդրեց օտար պետություններին օգտագործել ավանդական ներքին ինքնանվանումը՝ Iran՝ Արևմուտքում տարածված «Persia»‑ի փոխարեն։ Սա միջազգային բառագործածության փոփոխություն է, այլ ոչ թե երկրի «ծննդյան վկայական»։ Ուստի՝ «Սեֆյան Իրան» արտահայտությունն ամբողջովին ակադեմիական եզրույթ է։ Իրանի քեմբրիջյան պատմությունը նույնպես նկարագրում է Սեֆյաններին որպես ուժեղ պետության ստեղծողների՝ հենց «Իրանում»։ Ըստ երևույթին՝ Քեմբրիջն էլ է ընկել «Հայկական վիկիպեդիա»-ի ազդեցության տակ։ Ավելի խայտառակ մի բան՝ ադրբեջանական քարոզչության այս ներկայացուցիչը չունի բավարար գիտելիք՝ տարբերակելու Շահ Աբբաս 1-ինին Շահ Աբբաս 2-րդից, և իր տեսանյութում, հենց իր սիրելի «Վիկիպեդիա»-ից, մեկին շփոթում է մյուսի հետ։

Որպես ամփոփում՝ Ռազմովարը հայկական անկախ պետության բացակայությունը ներկայացնում է «Հայաստանի բացակայություն», զանգվածային բռնագաղթը՝ «տեղափոխում», ղզլբաշներին՝ Սեֆյանների տոհմաբանության մաս, Իսմայիլին պատերազմի է ուղարկում մի պետության դեմ, որը կործանվել էր իր ծննդից տասնյակ տարիներ առաջ, իսկ «Իրան» անվան առաջացումը 3-րդ դարից տեղափոխում է 1935 թվական։ Փոխարենը՝ Վիքիպեդիա մեջբերելով՝ մեղադրում է այլոց՝ «Վիքիպեդիա»-ից օգտվելու համար։

Ահա այսպիսին են կիրառական ադրբեջանագիտության վարպետաց դասեր վաճառող, պատմաբան-աշխարհագրագետ և համատեղությամբ հասարակական գիտությունների ավտոմեխանիկ Քյամրան Ռազմովարի մտքի թռիչքները»։

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել Արտակարգ դեպք․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am