ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ-ն ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիա Կարապետյանի թեկնածությունը։ Եվ այս ֆոնին հիշատակվում են նաև նրա անվան շուրջ նախկինում առաջացած մի քանի աղմկահարույց պատմություններ՝ մասնավորապես նրա մոր անունով սոցիալական ցանցում տարածված հայհոյանքները և ադրբեջանական պատվիրակության՝ Երևանում հյուրընկալության հետ կապված դրվագները։

Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ

2023 թվականի հուլիսին Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների մեկնաբանություններում «Աիդա Հայրապետյան» անունով օգտահաշվից հայտնվել էին կոպիտ, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ։ Այդ օգտահաշիվը լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Մարիա Կարապետյանի մայր։

Հրապարակված մեկնաբանություններից մեկը, օրինակ, վերաբերում էր Մարիա Կարապետյանի քննադատներից մեկին և պարունակում էր սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորանքներ։ Դրանցից հետո սոցիալական ցանցերում բուռն արձագանք եղավ․ օգտատերերը քննադատեցին ոչ միայն մեկնաբանությունների բովանդակությունը, այլև այն փաստը, որ դրանք, ըստ հրապարակված տվյալների, գրվել էին պատգամավորի մոր անունով։

Մեկնաբանությունների սքրինշոթները տարածող հրապարակումներից մեկը նույնիսկ վերնագրվել էր. «Մարիա Կարապետյանի մայրը մանրամասն պատմում է՝ ինչպես է ունեցել իր դստերը»։

Սակայն այս պատմության ամենակարևոր հանգամանքն այն է, որ Մարիա Կարապետյանը հերքել էր իր մոր՝ այդ մեկնաբանությունների հեղինակ լինելը։ 2023 թվականի հուլիսի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր. «Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի»։ Կարապետյանը բացատրել էր, որ հնարավոր է՝ որևէ մեկը իր մոր անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է ստեղծել։

Արշավ՝ նախկին օմբուդսմենի դեմ

«Դեժավյու» տելեգրամյան ալիքի ներկայացմամբ՝ նախկինում գրել էր, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ հարձակումները և նրա կառույցի ֆինանսավորման կրճատումը նախաձեռնել էր անձամբ Մարիա Կարապետյանը՝ իր ադրբեջանցի ընկերների հորդորով, որոնք կապված են իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հետ։ Ըստ աղբյուրի՝ նպատակ է եղել Թաթոյանին փոխարինել մեկով, ով գերիների և անհետ կորածների հարցը չի գերադասի հայ-ադրբեջանական մերձեցման օրակարգից։

Նույն ալիքը նաև հիշեցնում է, որ ժամանակին հենց Մարիա Կարապետյանն էր Ազգային ժողովի անցագիր տրամադրել տրանսգենդեր անձին, ով աղմկահարույց ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից։

Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում

Ադրբեջանական կապերի մասին հրապարակումներով հանդես է եկել նաև «168 ժամ» պարբերականը՝ անդրադառնալով 2015 թվականին ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը Կարապետյանի մասնակցությանը։

Ըստ ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ յութուբում հրապարակած տեսանյութի՝ պատգամավորը պարել է խարույկի շուրջ և ասել. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»։

Լրատվամիջոցը նշում է, որ արևմտյան կառույցներում, մասնավորապես «Rondine Cittadella della Pace» կազմակերպությունում վերապատրաստված և դրա տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված Կարապետյանը խաղաղություն է քարոզում Հայաստանում այն ֆոնին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հավակնություններ է ներկայացնում հայկական տարածքների նկատմամբ՝ խոսելով նոր պատերազմի մասին։

Ադրբեջանցի պատգամավորների հյուրընկալության պատմությունը

Մարիա Կարապետյանի անվան հետ կապվող մյուս աղմկահարույց պատմությունը վերաբերում է 2022 թվականի փետրվարին Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներին։ «Եվրանեսթ»-ի շրջանակում Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անվտանգությունն ու հյուրընկալությունը կազմակերպելու գործընթացում Մարիա Կարապետյանը, որպես հայկական պատվիրակության ղեկավար, հայտարարել էր, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերին պետք է պատշաճ ընդունել։ Մինչդեռ Երևանի ռեստորաններից մեկը հրաժարվել էր ադրբեջանական պատվիրակությանը սպասարկել։

Բողոքի ակցիա՝ պատգամավորի տան մոտ

Իսկ դեռևս 2021 թվականին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել Կարապետյանի բնակության վայրում՝ տարբեր տեղերում փակցնելով նրա լուսանկարը՝ «Այս թաղամասում բնակվում է ԱԺ պատգամավոր, դավաճան Մարիա Կարապետյանը» մակագրությամբ։

Այսօր այդ դրվագները նոր նշանակություն են ստանում՝ հաշվի առնելով, որ Մարիա Կարապետյանին առաջարկվում է ղեկավարել հենց ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովը․ մարդ, որ պետք է դատի իր մյուս գործընկերներին, քննարկի նրանց վարքը, էթիկական պարտավորությունները»։

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Ըստ Նեթանյահուի՝ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումն ուղերձ էր Թուրքիային Տավուշի 7 կազմակերպություն`խոշոր հարկատուների ցանկում․ «Հրապարակ» Ուրիշ օր չկա՞ր․ «Հրապարակ» Պապիկյանի դեմ բունտ է հասունանում․ «Հրապարակ» ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից․ «Ժողովուրդ» ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»․ «Ժողովուրդ» ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գ. Արսենյանին. «Ժողովուրդ» Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ» ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները․ «Ժողովուրդ» Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել․ «Ժողովուրդ» Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավոր Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Արդյոք ՀՀ կառավարությունը պլանավորո՞ւմ է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ. Արտակ Բեգլարյան Էրդողանը Թուրքիային ներքաշում է վտանգավոր արկածների մեջ Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը հայաստանյան իշխանության միակողմանի զիջումների մասին է․ Աբրահամյան ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 21 համայնքում Ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք Արեգնազ Մանուկյանի մերձավորների հետ շփման արգելքը վերացվեց Գերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել Ադրբեջանական քարոզչության տապալված արձագանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am