«Ուժեղ Հայաստան»–ի 3 թեկնածուները չեն ընտրվել. ՔՊ-ն դեմ է քվեարկել
«Քաղացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել ԱԺ մշտական հանձնաժողովներում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուների օգտին: Մասնավորապես, քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, Արեգա Հովսեփյանի, Հայկ Ֆարմանյանի, Դավիթ Ղազինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։
ՔՊ-ն ընդրիմությանը կողմ է արատահայտվել միայն «Հայաստան» դաշինքի թեկնածու Լիլիթ Գալստյանի թեկնածությանը, որը ԱԺ Մարդու իրավունքներով պաշտպանության և հանրային հաղորդակցության հարցերով մշտական հանձնաժողովի թեկնածուն էր:
